16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շուկայից հրատապ դուրս բերել պաղպաղակները. Չորրորդ ինքնիշխանություն

“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը երեկ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրան տեղյակ պահելով, որ շուկայում շարունակվում են վաճառվել առողջության համար վտանգավոր պաղպաղակներ:

Այս մասին գրում է  “Չորրորդ Ինքնիշխանություն” օրաթերթը եւ հիշեցնում, որ  ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը թերթի  ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ հունիսի 16-ին հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ էր պատրաստել պաղպաղակի շուկայի մասին: Մասնավորապես՝ տեսանյութում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տեսուչները լրագրողի մասնակցությամբ իրականացրել էին նմուշառում “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա”, “Գրանդ քենդի”, “Չանախ” եւ “Արմսվիթ շանթ” ընկերությունների արտադրանք հանդիսացող պաղպաղակներից:

Լաբորատոր փորձաքննության հանձնելու նպատակով նմուշառված պաղպաղակները տեղափոխվել էին Ծառայություն՝ կոդավորման: Դեռեւս կոդավորման ընթացքում պարզ էր դարձել, որ նմուշառված “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա” եւ “Չանախ” ընկերությունների արտադրատեսակները են համապատասխանում “Սննդամթերքի անվտանգության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մակնշման պահանջներին:

“Վարչապետից խնդրել ենք իր հանձնարարականը Ծառայությանը՝ շուկայից հրատապ դուրս բերել կեղծված մթերքը՝ վերոնշյալ պաղպաղակները”,- թերթի  հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ