16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գեղարքունիքի մարզպետը մեղավոր չի. Ժամանակ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունն իրենց մարզպետարանում որեւէ ստուգում չի իրականացրել:

Թերթը նշում է  ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել հենց Ֆինանսների նախարարության ուսումնասիրության արդյունքների հիման վրա` 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ եւ ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: 

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերը հարուցվել են 2012-13թթ. ուսումնասիրությունների արդյունքում: 2012-ի կեսից  Դուք եք պաշտոնավարել:

– Այո՛, բայց դեռ պարզ չի, թե ինչ խախտումներ են: Քրեական գործը հարուցվել է, որպեսզի ճշտեն` ինչ խախտումներ են տեղի ունեցել:

 – Պարոն Գրիգորյան, քրգործում գրված է, որ դիզվառելիքի եւ ազոտական պարարտանյութի բաշխման հետ են կապված խախտումները:

– Շատ հնարավոր է, որ խախտումներ տեղի ունեցել են: Կավարտվի քննությունը, եւ բոլորս կիմանանք` ինչ խախտումներ են տեղի ունեցել եւ ովքեր են մեղավորները:

Դուք` որպես Գեղարքունիքի մարզպետ, տեղյակ չե՞ք` ինչ խախտումներ են եղել Ձեր մարզում:

– Իհարկե, ոչ: Տարբեր խոսակցություններ են գնում, բայց ես համոզված եմ, որ Գեղարքունիքի մարզում խախտումներ տեղի չեն ունեցել հիմնականում: Եթե տեղի ունեցած լինեն, դրանք մասնակի բնույթ են կրում:

 – Ասել է թե` ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն անհի՞մն է, Ձեր կարծիքով:

– Ես չեմ կարող նման գնահատական տալ: Նախաքննությունը կավարտվի, եւ բոլորս կտեսնենք` ինչ խախտումներ են տեղի ունեցել, եւ խախտում կատարողները պարտադիր կպատժվեն:

 – Պարոն Գրիգորյան, բոլոր մարզպետները, ում հետ խոսում ենք, ասում են` խախտումներ իրականում չկան: Այսինքն` Ֆինանսների նախարարությունը “գործ է սարքել” մարզպետների դեմ:

– Ո՛չ, սպասենք նախաքննության ավարտին: Ես հրապարակային պատասխանում եմ, որ մարզպետարանում որեւէ խախտում տեղի չի ունեցել:

 Այդ դեպքում` որտե՞ղ է խախտումը եղել:

– Չեմ կարող ասել` կավարտվի գործընթացը, եւ կտեսնենք` որտեղ եւ ովքեր են:

Կարծում եք` հարցը կհասնի Ձեր պաշտոնանկությա՞նը:

– Եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, ես ինքս հրաժարական կտամ: Բայց ես համոզված եմ, որ մենք դրան չենք հասնի, եւ դուք ականատես չեք լինի նման հրաժարականի: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ