07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2013

”Բարև Երևան”-ը Սունդուկյան 90 հասցեի կանաչապատ տարածքի խնդրով դիմել է Տարոն Մարգարյանին

Երևան քաղաքի Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր ”բարեկարգման” նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով: Նշված հասցեի բնակիչները Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալից ծանուցումներ են ստացել, […]

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթեւեկի հստակ ժամեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 եւ 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում […]

Հայտարարվեցին ԵՄ ավտոբուսի շրջայցի վիճակախաղի հաղթողները

 ԵՄ կենտրոնում հունիսի 24-ին տեղի ունեցավ ԵՄ ավտոբուսի առաջին շրջայցի վիճակախաղի պաշտոնական մրցանակների վիճակահանությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը հանեցին հաջողակ հաղթողների անունները: Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Բոլորը միասին հարցաշար լրացրել էր 1002 մարդ, որից 442-ը` Երևանում Եվրոպայի օրվա ընթացքում, […]

Մահացել է ԱԳՆ աշխատակից Սերգեյ Սիմոնյանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 23-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԱԳՆ աշխատակից Սերգեյ Պետրոսի Սիմոնյանը: Սերգեյ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականին՝ Կաբարդինո-Բալկարական ԻԽՍՀ Պրոխլադնի քաղաքում, ՌԽՖՍՀ: 1951թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1952-63թթ. աշխատել է Հյուսիսային Օսյայի ԻԽՍՀ, ք. Օրջոնիկիձեում: 1963-64թթ. դասավանդել է Գվինեայի Հանրապետությունում: […]

Էդիկ Բարսեղյանն ինքն է ահազանգել կառավարություն` իր մարզպետարանում չարաշահումների մասին

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Henaran.am-ի հետ զրույցում խոսելով չորս, այդ թվում և իր ղեկավարած Արարատի մարզպետարանում հայտանաբերված չարաշահումների մասին, ասաց` չի անհանգստանում: ”Ինչ-որ պետք է ֆինանսների նախարարության ”կռուն” իր եզրահանգումը տվել է, սպասենք գործի ավարտին”,-ասաց նա: Հիշեցնենք, ըստ մամուլի` խոսք է գնում նաեւ Արարատի մարզում կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի սխալ բաշխման մասին:  Ի դեպ, մարզպետի […]

Երկրաշարժ Սպիտակից 7 կմ հարավ-արևմուտք

Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանա­կով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 4 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210: […]

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները

Այսօր` հունսի 24-ին, Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, գրում է “APA”-ն: Այս նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի զեկույցները, Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունները, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլ հարցեր: Այսօր նիստին ելույթ կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, վաղը` Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Ամառային նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը:  

4 մարզպետարաններում քրեական գործ է հարուցվել յուրացումների փաստով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից […]

Իմ ազգը էշ չի, որ Եվրամիություն ձգտի. հայերը կողմ են Եվրասիական մաքսային միություն. GALLUP

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կատարված հարցումերի արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե որ կառույցին անդամակցելուն են կողմ հայաստանցիները:  13 հազար հարցվածների 61%-ը նշել է, որ կողմ է Եվրասիական մաքսային միությանը անդամակցելուն, 26 5-ը` անտարբեր է եղել, իսկ 4%-ը` բացասաբարէ  վերաբերում այս կառույցին անդամակցելուն:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի