11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Էդիկ Բարսեղյանն ինքն է ահազանգել կառավարություն` իր մարզպետարանում չարաշահումների մասին

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Henaran.am-ի հետ զրույցում խոսելով չորս, այդ թվում և իր ղեկավարած Արարատի մարզպետարանում հայտանաբերված չարաշահումների մասին, ասաց` չի անհանգստանում: ”Ինչ-որ պետք է ֆինանսների նախարարության ”կռուն” իր եզրահանգումը տվել է, սպասենք գործի ավարտին”,-ասաց նա:

Հիշեցնենք, ըստ մամուլի` խոսք է գնում նաեւ Արարատի մարզում կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիքի սխալ բաշխման մասին: 

Ի դեպ, մարզպետի խոսքով` ինքն է կառավարությանն ահազանգել մարզում կատարվող չարաշահումների մասին: Իսկ մեր զրույցի պահին Բարսեղյանը գտնվում էր մարզի մթերման ընկերություններում և զբաղված էր օրակարգային հարցերով: 

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ը հայտնել էր, որ հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ` ՀՀ կառավարության 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ