18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մայրաքաղաքի մարդաշատ որոշ վայրերում սահմանվել են ավտոտրանսպորտի երթեւեկի հստակ ժամեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 եւ 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում գործող  թեժ գծերի հեռախոսահամարներին նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 218 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում՝  110 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, մնացածն ընթացքի մեջ է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով թեժ գծերի աշխատանքին, ընդգծել է, որ ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները տեսնում են արագ եւ օպերատիվ լուծումներ իրենց կողմից բարձրացվող հարցերին.

“Մեր քաղաքացիների շրջանում դրական արձագանքն ակնհայտ է: Զգացվում է նաեւ բնակչության վստահությունը վարչական շրջանների եւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ: Սա բնակիչների հետ հետադարձ կապն ամրապնդելու կարեւոր քայլ էր: Մենք պետք է շարունակենք աշխատանքն այն առավել արդյունավետ դարձնելու համար”,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ավարտական քննությունների հետ կապված՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ օրենքով սահմանված կարգով եւ առանց որեւէ խոչընդոտի կազմակերպվել ու ավարտվել են պետական ավարտական եւ փոխադրական քննությունները: Այժմ ընթացքի մեջ է վկայականների բաշխման գործընթացը:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով որոշակի փողոցների երթեւեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Մասնավորապես, «Կասկադ» համալիրին հարակից երթեւեկելի տարածքում` Իսահակյան-Թամանյան փողոցներում, ամեն օր ժամը 11-ից 24-ը երթեւեկությունը դադարեցվելու է: Այդ նպատակով տարածքն արդեն իսկ կահավորվել է ճանապարհային համապատասխան նշաններով:

Քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել վարչական բոլոր շրջանների համապատասխան վայրերում եւս օրինակը կիրառելու եւ երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին շարունակաբար ցուցաբերվող աջակցության վերաբերյալ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար-հունիս ամիսների ընթացքում տարատեսակ աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ցուցաբերվող աջակցությունը եւ մշտական ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի հետ կապված հարցերը:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հաջողությամբ մեկնարկել է <<Ավելի մաքուր Երեւան>> կարգախոսով ծրագիրը, որի շրջանակում պետական կառույցների ու նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Հրազդանի կիրճի տարածքում:

Մայրաքաղաքում շարունակվում են էլեկտրամատակարարման ենթակայանների եւ գազաբաշխիչ կետերի բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես, իրականացվում են մաքրման, նորոգման եւ ներկման աշխատանքներ:

Վարչական շրջաններում բակային ճամբարների կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասով` երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում գործելու է ավելի քան 100 բակային ճամբար` հագեցած մարզամշակութային եւ ճանաչողական միջոցառումներով:

Երեւան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի հետ կապված` արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ տեխնիկական եւ մեթոդական աջակցության ցուցաբերման նպատակով Երեւանի շտապբուժօգնության ծառայության մասնագետներն այս օրերին գտնվում են Ստեփանակերտում` տեղում փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել հուլիսի 3-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում Երեւանի օրերը պատշաճ կազմակերպելու եւ մայրաքաղաքն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով:

Քաղաքապետը հանձնարարվել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել հոկտեմբերի 11-ին Երեւանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների  քաղաքապետերի համաժողովի կազմակերպման համար:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ