07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2013

“Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ ամեն ինչ արել է…”. Հենրիխ Մխիթարյան

ՀՀ ֆուտբոլի հավաքականի  եւ ուկրաինական “Շախտյորի” առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսուքյան էջում մանրամասն մեկնաբանել է այս օրերին իր տրանսֆերի վերաբերյալ շրջանառվող բոլոր հակասական տեղեկությունները: “Հարգելի երկրպագուներ, Իհարկե շնորհակալ եմ բոլորիցդ, որ հետաքրքրված եք իմ ֆուտբոլային գործերով, բայց ուզում եմ ձեզ խնդրել որ ոչ միայն չանեք անհարկի մեկնաբանություններ, այլեւ կանխեք բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր […]

Ինչու սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության

“Արմենիա” հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդաշարիս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին:Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետհամատեղ իրականացնում է նմուշառում, և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատորփորձաքննության:  Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա”, “Գրանդ քենդի”, “Չանախ” և “Արմսվիթ շանթ” ընկերություններից “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա” և “Չանախ” ընկերությունների  կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշմանպահանջներին: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պաղպաղակներում (բացառությամբ “Բիոկաթ” ընկերության կողմից արտադրված պաղպաղակի) օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ(սփրեդ): Ս. թ. Հունիսի 22-23-ին “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության կողմիցիրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սխալ մակնշած և  ցածր որակիպաղպաղակները դուրս չեն բերվել շուկայից, այն դեպքում, երբ սխալ  մակնշումը վերոնշյալ Ծառայության համարհիմք էր ցածր որակի պաղպաղակը շուկայից դուրս բերելու. դեռ ավելին՝ դիտարկման արդյունքում հնարավոր էր իրականացնել նաև նմուշառում՝ պարզելու արդյոք այդ ապրանքն անվտանգ է, թե ոչ: Թերևս հարց, որիպատասխանը մինչ օրս չունենք, չնայած այն բանի, որ ոչ միայն կարող էինք, այլև պետք է ունենայինք: “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության պարզելու՝ ինչու մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և […]

Ստամբուլում բողոքի նոր ալիք է /վիդեո/

Ստամբուլում անկարգությունների նոր ալիք է բարձրացել: Ոստիկանության հետ բախումներ ունեցած ցուցարարներից ոմանց հնարավոր է ահաբեկչական կազմակերպություններին մասնակից լինելու մեղադրանք առաջադրվի, գրում է “kp.ua”-ն: Կիրակի` հունիսի 23-ին, ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել, որոնք նախնական տվյալներով` նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած խառնաշփոթի սադրիչներն են:  Թվում էր, թե իրավիճակը Թուրքիայում կայունացել է, սակայն հունիսի 22-ից համապետական բողոքի ակցիան […]

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն և բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու […]

Թումանյանի հերոսներին օտարազգիները չեն հասկանում/վիդեո, ֆոտո/

Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի հարեւանությամբ գործում է Անահիտ Աթոյանի  “Թումանյանի հերոսների իմ աշխարհը”: Ժողվրդական վարպետը ասեղնագործել է հերոսներին, յուրահատուկ մի անկյուն պատրաստել: Մեկ լուսանկարը երկու հարյուր դրամ արժե: Ասեղնագործած հերոսներն էլ իրենց արժեքը ունեն՝ 300 դրամից մինչեւ 40 հազար դրամ: “Պետությունը չի օգնում, դրա համար եմ ամեն ինչի վրա փող դրել, որպեսզի կարողանամ պահեմ, […]

ՀՀԿ-ն հաղթել է ԲՀԿ-ին

Երեկ  հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում կայացան  համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Գյուղապետի աթոռի համար պայքարում էին ՀՀԿ-ական, 45-ամյա Կարո Կարապետյանը եւ ԲՀԿ-ական, 44-ամյա Վազգեն Ղազարյանը: Ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, 723 կողմ ստացել է Կարո Կարապետյանը, 623 կողմ Վազգեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանը մահացել է այս տարվա մայիսի 19-ին, ավտովթարից: […]

Պարգեւներ՝ Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի հուշամրցաշարի հաղթողներին /ֆոտո/

Երեւանի հեծանվահրապարակում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, “Մարտական խաչ” առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի անվան հեծանվավազքի XII հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Մինչ այդ մարզիկները,մրցության կազմակերպիչներն ու հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին Սամվել Գեւորգյանի հիշատակին: Վերջին մրցափուլի ավարտից հետո ամփոփվեցին հուշամրցաշարի արդյունքները։ Մեծահասակների պայքարում ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց Հովհաննես Հովհաննիսյանը, ում փոխանցիկ գավաթը փոխանցեց […]

Սերժ Սարգսյանը ընդունեց Նիկոլայ Պատրուշեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հունիսի 23-ին  ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին: ՀՀ Նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի