Ինչու սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության
“Արմենիա” հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդաշարիս.թ-ի հունիսի 16-ի թողարկման թեմաներից մեկը վերաբերում էր պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին:Ռեպորտաժում լրագրողը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետհամատեղ իրականացնում է նմուշառում, և արդեն կոդավորված նմուշները հանձնում լաբորատորփորձաքննության:
Նույն տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա”, “Գրանդ քենդի”, “Չանախ” և “Արմսվիթ շանթ” ընկերություններից “Թամարա”, “Էլիտ շանթ”, “Աշտարակ կաթ”, “Անի”, “Բիոկաթ”, “Ասա” և “Չանախ” ընկերությունների կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշմանպահանջներին: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվում է, որ պաղպաղակներում (բացառությամբ “Բիոկաթ” ընկերության կողմից արտադրված պաղպաղակի) օգտագործված է մեծ քանակությամբ բուսայուղ(սփրեդ):
Ս. թ. Հունիսի 22-23-ին “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպության կողմիցիրացման ցանցում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սխալ մակնշած և ցածր որակիպաղպաղակները դուրս չեն բերվել շուկայից, այն դեպքում, երբ սխալ մակնշումը վերոնշյալ Ծառայության համարհիմք էր ցածր որակի պաղպաղակը շուկայից դուրս բերելու. դեռ ավելին՝ դիտարկման արդյունքում հնարավոր էր իրականացնել նաև նմուշառում՝ պարզելու արդյոք այդ ապրանքն անվտանգ է, թե ոչ: Թերևս հարց, որիպատասխանը մինչ օրս չունենք, չնայած այն բանի, որ ոչ միայն կարող էինք, այլև պետք է ունենայինք:
“Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության պարզելու՝ ինչու մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության:
“Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպություն