18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայտարարվեցին ԵՄ ավտոբուսի շրջայցի վիճակախաղի հաղթողները

 ԵՄ կենտրոնում հունիսի 24-ին տեղի ունեցավ ԵՄ ավտոբուսի առաջին շրջայցի վիճակախաղի պաշտոնական մրցանակների վիճակահանությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը հանեցին հաջողակ հաղթողների անունները:

Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Բոլորը միասին հարցաշար լրացրել էր 1002 մարդ, որից 442-ը` Երևանում Եվրոպայի օրվա ընթացքում, մնացյալն այն ժամանակ, երբ ԵՄ ավտոբուսն առաջին շրջայցն էր իրականացնում Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում: 53 մարդ ճիշտ էր պատասխանել բոլոր ութ հարցերին, մեծամասամբ ճիշտ պատասխաններ էին տվել 141-ը: 

Գլխավոր մրցանակ ստացավ վարորդ Մարտին Մելքոնյանը`Աշտարակի Ագարակ գյուղից, երկրորդ մրցանակը ստացավ Արամ Խաչատրյանը`Երևանից, երրորդ մրցանակին արժանացավ լոգոպեդ Գոհար Ղազարյանը` Դիլիջանից: Խրախուսական մրցանակների արժանացան նրանք, ովքեր ճիշտ էին պատասխանել 7 հարցի: Այցելեք`www.eucentre.am  կայք ծանոթանալու հաղթողների անուններին: ԵՄ կենտրոնը ուղղակի կապի մեջ կլինի հաղթողների հետ:

Դեսպանի խոսքերով, մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել վիճակախաղի նկատմամբ: «Մենք դրականորեն զարմացած էինք մասնակիցների մեծ թվից, ավելի քան 1000 մարդ է մասնակցել վիճակախաղին», ասաց Տրայան Հրիսթեան: «Մենք հիացած ենք նաև այն փաստով, որ մարդկանց զգալի մասը հարցերին ճիշտ պատասխաններ է տվել», նա ավելացրեց:

Գլխավոր մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով 6 բաժակի հավաքածու է, երկրորդ մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով անձրևանոց է, երրորդ մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով շապիկ է` յուրաքանչյուրն իր պայուսակով:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որը համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցությանն ուղղված գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ