02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ ազգը էշ չի, որ Եվրամիություն ձգտի. հայերը կողմ են Եվրասիական մաքսային միություն. GALLUP

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կատարված հարցումերի արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե որ կառույցին անդամակցելուն են կողմ հայաստանցիները: 

13 հազար հարցվածների 61%-ը նշել է, որ կողմ է Եվրասիական մաքսային միությանը անդամակցելուն, 26 5-ը` անտարբեր է եղել, իսկ 4%-ը` բացասաբարէ  վերաբերում այս կառույցին անդամակցելուն: 

Հարցին, թե որ երկրներն են մեր համար ընկերներ, հայաստանցիների 92%-ը նշել է ԽՍՀՄ երկրները, հիմնականում ՌԴ-ը,  46 %-ը` եվրոպական երկրներ, 17 %-ն՝ այլ երկրներ։ Մեծամասնությունը` որպես թշնամի երկիր նշել է Ադրբեջանը: Ռազմական դաշնակից հարցվածները համարում են Ռուսաստանը:

Ասուլիսին ներկա տնտեսագետ Սամվել Ավագյանը կարծիք հայտնեց, որ ԱՊՀ-ն ու ԵՄ-ն Հայաստանի կարևոր գործընկերներն են, յուրաքանչյուրին բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության 29-30%-ը և հենց այդ պատճառով էլ մեր երկրին շահավետ է երկու ուղղությամբ էլ շարունակել ինտեգրման գործընթացները: Սակայն նա նշեց, որ եթե Հայաստանը մաքսային միության անդամ դառնա, ապա չի կարող լինել նաև ԵՄ անդամ

Իսկ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ հայերը լավ կյանքից չէ, որ վստահում են Ռուսաստանին։ ”Իմ ազգը էշ չի, որ Եվրամիություն ձգտի, Ռուսաստանում ապրելն, աշխատելն ու հաստատվելն առավել հեշտ է”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ