18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մահացել է ԱԳՆ աշխատակից Սերգեյ Սիմոնյանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 23-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԱԳՆ աշխատակից Սերգեյ Պետրոսի Սիմոնյանը:

Սերգեյ Սիմոնյանը ծնվել է 1928 թվականին՝ Կաբարդինո-Բալկարական ԻԽՍՀ Պրոխլադնի քաղաքում, ՌԽՖՍՀ: 1951թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1952-63թթ. աշխատել է Հյուսիսային Օսյայի ԻԽՍՀ, ք. Օրջոնիկիձեում: 1963-64թթ. դասավանդել է Գվինեայի Հանրապետությունում: 1964-68թթ. զբաղեցրել է Օրջոնիկիձեի Պետհամալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնը: 1968-1972թթ. գործուղվել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն, մանկավարժական գործունեության:

1972-1981թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդում:

1981թ.-ից դիվանագիտական ծառայության է անցել ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստրությունում՝ որպես Գլխավոր խորհրդական: 1990-ից զբաղեցրել է Արարողակարգային բաժնի պետի պաշտոնը: 1997թ. նշանակվել է Գլխավոր քարտուղարի խորհրդատու:

2001թ. ՀՀ ԱԳՆ 10-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է հուշամեդալով: ինչեւ 2008թ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդականի պաշտոն:

Սերգեյ Սիմոնյանի՝ որպես լավ ընկերոջ, նվիրված եւ օրինակելի աշխատակցի եւ մարդկային մեծագույն արժեքներով օժտված մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ