07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2013

Առանց Լևոն Տեր Պետրոսյանի եւ Միքայել Մինասյանի /վիդեո/

Հայաստանի համար այս ընթացքում երկու վատ բան է եղել… նախ , որ Լևոն Տեր–Պետրոսյանը այլևս չի խոսում … և երկրորդն էլ, որ Հայաստանը լքել է Միքայել Մինասյանը….. Այս երկու իրարից տարբեր մարդկանց ներկայությունը անհրժեշտ էր երկրում զարգացած քաղաքական և ոչ քաղաքական մշակույթներ ձևավորելու համար…..սա իմ կարծիքն է… Դերասան Հովհաննես Ազոյանն է այսպես արտահայտվել սոցցանցի հանրագրում: 

Յուրի Ջորկաեւը՝ Հայաստանի հավաքականո՞ւմ

Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար հայազգի ֆուտբոլիստ, լեգեոներ Յուրի Ջորկաեւը, ով աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում, ըստ footballcity.am-ի, դեմ չէ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը.  – Հաճելի կլիներ, եթե օրերից մի օր ինձ վստահվեր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Դա չափազանց հետաքրքիր և արկածախնդիր աշխատանք կլիներ ինձ համար, որը ես մեծ հաճույքով և հպարտությամբ կկատարեմ: […]

“Առանց դեմքի” տղամարդն ամուսնացել է /ֆոտո/

Ամերիկացի Դալլաս Վինսը, ով առանց դեմքի էր մնացել դժբախտ պատահարից հետո, ամուսնացել է Փարքլենդ հիվանդանոցում բուժվող մի կնոջ հետ. նույն հիվանդանոցում բուժվում էր նաեւ Դալլասը: Նա ԱՄՆ-ի առաջին բնակիչն է, ում դեմքի ամբողջական փոխպատվաստում են կատարել: Եվ ահա, վիրահատությունից 2 տարի անց Դալլասն ամուսնացել է Ջեյմի Նեշի հետ: 2008-ին եկեղեցում վերանորոգման աշխատանքներ կատարելիս երիտասարդը էլեկտրական […]

Վանոն գնաց, բերեց. ուշագրավ մանրամասներ քրեագետից /վիդեո/

Դեռ դարեր առաջ են ամբողջ աշխարհում սկսել գողանալ արվեստի գործեր: Հայաստանն այդ առումով հետ չի մնում: Ընդհանուր առմամբ ամեն տարի 4 տրիլիարդ դրամ արժողությամբ արվեստի գործեր են անհետանում թանգարաններից: Հայաստանի ազգային գրադարանից էլ, թանագարաններից էլ արվեստի գլուխգործոցներ անհետացել են:  Այս մասին Henaran.am -ին պատմեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: ՛՛Հանկարծ պարզվում է, որ այս կամ այն նկարը չկա՛՛: […]

Թեղուտում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ

Մարդու իրավունքների պշտպանի աշխատակազմից տեղեկացնում են: Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում վերջապես կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր […]

Թուրքիան գրավոր արձագանքել է Հռոմի պապի հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը

Օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը   հայ Կաթողիկե եկեղեցու  առաջնորդ Ներսես Բեդրոս XIX պատրիարքի հետ հանդիպման ժամանակ  ասել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել: Թուրքիան արձագանքել է Հռոմի պապի այս հայտրարությանը: Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածվել է գրավոր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. “Օսմանյան կայսրության վերջին տարիներն ամբողջ կայսրության համար ողբերագական են եղել և թուրքերը, հայերը […]

Արգամիչը կառավարությանը՝ մի վիրավորվեք

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի  2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթի իրավունքը օգտագործեց  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով,  այս քննարկումն ուղիղ կապ ունի տնտեսության զարգացման հետ՝ մասնավորապես նշելով, որ բոլորի համար պարզ է, որ  եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր` դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճաժամկետ են եւ […]

Ով է բռնել ԿԲ-ի ամորձիներից. Բագրատյանը հունից դուրս եկավ

 “Այս երկրում ապրելու շանս չկա, նորմալ աշխատելու եւ մարդ դառնալու շանս չկա, դրա համար են այս երկրից գնում”,- խորհրդարանի ամբիոնից քիչ առաջ համարյա գոռում էր ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ԿԲ-ի ներկայացրած 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ։  Նախկին վարչապետը փորձում էր համոզել, որ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը:  “Չի կարող լինել կարտոֆիլի […]

՛՛Իրար հետ պասերով են խաղում, մենք էլ արանք ընկած վազում ենք

“Ֆինանսներից կառավարություն` կառավարությունից նորից ֆինանսների նախարարություն: Ամեն անգամ մի հատ դիմում են տալիս ,ասում են գնացեք Ձեր դիմումին պատասխան կտանք, ու էդպես էլ գրավոր պատասխան չենք ստանում”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին մանրադրամով շահագործվող խաղային ապարատների տերերը: “Ոնց ասած իրանք իրար հետ պասերով են խաղում ,մենք էլ արանքն ընկած վազում ենք”:  Այսօր` հունիսի 10-ին հերթական անպատասխան բողոքի ակցիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի