25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ով է բռնել ԿԲ-ի ամորձիներից. Բագրատյանը հունից դուրս եկավ

 “Այս երկրում ապրելու շանս չկա, նորմալ աշխատելու եւ մարդ դառնալու շանս չկա, դրա համար են այս երկրից գնում”,- խորհրդարանի ամբիոնից քիչ առաջ համարյա գոռում էր ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ԿԲ-ի ներկայացրած 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ։ 

Նախկին վարչապետը փորձում էր համոզել, որ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը: 

“Չի կարող լինել կարտոֆիլի այդքան արտադրություն կամ խաղողի նման քանակի բերքատվություն, դրանք ուռճացված աճեր են։ Գյուղատնտեսության աճը չափազանցված է։ Արմավիրի մարզն այսօր այնքան գյուղմթերք է արտադրում, ինչ ողջ հանրապետությունը 1990-ին։ Ինչի՞ թոշակները չեք բարձրացնում, գներն աճում էեն 10 տոկոսով, թոշակները՝ 5 տոկոսով, բա էդ մարդը ոնց երկրից չգնա։ Այստեղ լուրջ խնդիր կա”,-ասաց Բագրատյանը:

Պատգամավորն  առաջարկեց  Կենտրոնական բանկում ստեղծել խորհուրդ: Սա թույլ կտա ունենալ տնօրեն, նաեւ վերահսկող եւ կունենանք իսկական Կենտրանական բանկ:

“Չեն թողնում, ամորձիներից բռնել ու թույլ չեն տալիս, որ Կենտրոնական բանկը, երկրի  ֆինանսական համակարգը փոխվեն”,- եզրափակեց Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ