07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2013

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 8-ին Վիեննայում 53 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը: Արթուր Մուշեղյանը ծնվել է 1960 թ.-ին: 1982թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1996-ին՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: Արթուր Մուշեղյանը 1992 թ. դիվանագիտական ծառայության է անցել […]

Փաստաբանները բոյկոտում են վճռաբեկ դատարանին

Այսօր սկսվում է ընդդեմ Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» ՀՀ վճռաբեկ դատարանի գործելակերպի հարյուրավոր փաստաբանների բողոքի ակցիան: Նրանք այսօր և վաղը չեն մասնակցելու քրեական գործերով, քաղաքացիական կամ վարչական գործերով դատավարություններին, ինչպես նաև նախաքննության ընթացքում որևէ քննչական կամ այլ դատավարական գործողությունների: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Ալումյանն, ով գործադուլը […]

Գերմանիայի արևելքում էվակուացիա է. Էլբա գետի պատնեշը կոտրվել է

Գերմանիայի իշխանությունները հրահանգել են երկրի արևելյան հատվածի տասը գյուղերի բնակիչներին տարհանել այն բանից հետո, երբ Էլբա գետի պատնեշը կոտրվել է:   “Պատնեշի փլուզումից հետո հազար հոգի ստիպված են եղել լքել իրենց տները: Շինարարներն արդեն սկսկել են վերակառուցել պատնեշը, որի երկարությունը 3.5 կիլոմետր է”, -հայտնել են Գերմանիայի պատկան մարմինները: 

Դիպուկահարը սպանել է գործարարին

Վոլգոգրադում իր սեփական տան բակում բիզնեսմեն է սպանվել: 46-ամյա գործարարին սպանել է դիպուկահարը: “Անհայտ անձը թիկունքից կրակել է տանտիրոջ վրա, երբ վերջինը բակում է եղել: Բիզնեսմենի կինը շտապ օգնություն է կանչել, սակայն նա մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխվելը”,- տեղեկացնում են Վոլգոգրադի իրավապահ մարմինները: 

Արևից ստացվող էներգիան` թանկ գազին և լույսին այլընտրանք

Մաքուր էներգիա հասարակական կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը  այսօր մամուլի ասուլիսում նշեց էներգիայի ստացման այլ աղբյուրներ, որոնք կարող են գազի գնի թանկացման պայմաններում այլընտրանք լինել: Այդպիսի աղբյուր են արևի և քամու էներգիան: «Քամու էներգիայի առումով Հայաստանի պոտենցիալը կազմում է 10 հազար մգվ, որը ատոմակայանի արտադրած էներգիայից տաս անգամ ավել է: Մաքսիմալ էֆեկտիվության համար հողմակայանները պետք է […]

Հավելյալ 2,5% գնաճը Հայաստանում անխուսափելի է. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր` հունիսի 10-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ գազի ու էլեկտրաէներգիաի թանկացումը, ինչպես նաեւ կարկտահարությունը Հայաստանում հավելյալ 2-2,5% գնաճ կստեղծի: Այս պարագայում, ըստ ԿԲ նախագահի, պիտի ընտրվի կոշտ դրամավարկային քաղաքականություն, սակայն պարզ չէ արդյո՞ք վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրանա: ԿԲ նախագահի խոսքով, կարեւոր խնդիրը պիտի լինի գների կայունության ապահովումը: Պատգամավոր Արտաշես Գեղամյանը […]

Արտակ Բուդաղյանին կդատե՞ն ավազակային հարձակման համար

“Ես ճիշտն ասած հոկտեմբերի 27-ը կրիմինալ չեմ դիտարկում: Դա քաղաքական պատվեր է` սպանդ է, դրա մասին ես այլ դիտարկում ունեմ”: “Հարսնաքարը” դարձավ հանրային ամենաթողության բարձրակետը,  պետական  ամենաթողության, որ այս երկրում ձևավորված է արտոնյալների մի դաշտ, որը կարող է անել ամեն ինչ և մնալ անպատիժ”,-այսօր լրագրողների հետ կիսվեց արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Նրա կարծիքով` “իրավապահ մարմինները ի […]

Ոստիկաններն աշխատում են 120 ժամ, չոր հաց ուտում… ինքնասպան են եղել /վիդեո/

Թուրքիայիում բողոքի ակցիաները շարունակվում են: 4 հազարից ավելի ցուցարար է արդեն տուժել այս ընթացքում: Հայտնի է դարձել, որ ակցիաների մեկնարկից ի վեր 6 թուրք ոստիկան է ինքնասպան եղել: Պայմանները, որոնցում աշխատում են թուրք ոստռիկանները, ոչ բոլորը կարող են տանել:  Թուրքական Emniyet-Sen ոստիկանական արհմիության ղեկավար Ֆարուք Սեզերը հայտարարել է, որ չնայած ոստիկաններին մեղադրում են դաժան պահվածքի […]

Ծառուկյանը` Սյունիքի դեպքերի մասին

Ազգային ժողով այցելած ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչ կարծիք ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: “Իրավիճակը շատ ցավալի է, այն ոչ քննարկելու թեմա է, ոչ էլ այնպիսի դեպք, որ ամեն լրագրող ինչպես ուզի, այնպես էլ մեկնաբանի”,-ասաց Ծառուկյանը:  “Դա ցավալի է երկրի համար, կորուստ է եղել եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի