08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արևից ստացվող էներգիան` թանկ գազին և լույսին այլընտրանք

Մաքուր էներգիա հասարակական կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը  այսօր մամուլի ասուլիսում նշեց էներգիայի ստացման այլ աղբյուրներ, որոնք կարող են գազի գնի թանկացման պայմաններում այլընտրանք լինել: Այդպիսի աղբյուր են արևի և քամու էներգիան:

«Քամու էներգիայի առումով Հայաստանի պոտենցիալը կազմում է 10 հազար մգվ, որը ատոմակայանի արտադրած էներգիայից տաս անգամ ավել է: Մաքսիմալ էֆեկտիվության համար հողմակայանները պետք է կառուցվեն լեռնայի բարձր շրջաններում, որոնց շինարարությունը բարդ գործ է»,-նշեց նա` հավելելով, որ Հայաստանում միայն Պուշկինի լեռնանցքում գործում հզոր հողմակայան:

 Խոսելով արևի էներգիայի մասին` մասնագետը հայտնեց, որ այս առումով Հայաստանը աշխարհի լավագույն ռեգիոններից մեկն է:

«Հայաստանը 80% լուսավորում ունի արևից, ինչը ավելին է, քան Եվրոպայում»:

Էներգետիկայի նախարարի այն դիտարկմանը, թե արևի էներգիայի կիրառումը ծախսատար է և ոչ ձեռնտու, Հայկ Խաչատրյանը պատասխանեց.”Եթե նայենք կարճաժամկետ պայմաններում, ապա այո, սակայն հեռանկարում դա է լինլեու այլընտրանք օրեցօր բարձրացող գազի գնի պայմաններում»:

Հանդիպմանը է ներկա էր նաև վերականգնվող էներգիայի փորձագետ Հայկ Շեկյանը, ով նկատեց, որ արևի էներգիայի մասայական կիրառման արդյունքում հնարավոր կլինի խնայել 60-70% էներգիա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ