19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաստաբանները բոյկոտում են վճռաբեկ դատարանին

Այսօր սկսվում է ընդդեմ Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» ՀՀ վճռաբեկ դատարանի գործելակերպի հարյուրավոր փաստաբանների բողոքի ակցիան: Նրանք այսօր և վաղը չեն մասնակցելու քրեական գործերով, քաղաքացիական կամ վարչական գործերով դատավարություններին, ինչպես նաև նախաքննության ընթացքում որևէ քննչական կամ այլ դատավարական գործողությունների:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Ալումյանն, ով գործադուլը նախաձեռնող 46 փաստաբաններից մեկն է, ինտերնետով կամ կարճ հաղորդագրություններով իրենց մասնակցությունը հաստատել են 201 փաստաբաններ, սակայն գործադուլին մասնակցողների վերջնական թիվը պարզ կդառնա գործադուլին միացած փաստաբանների կլոր սեղան-քննարկմանը:

Նշենք, որ փաստաբանների գործադուլը սպառնում է դառնալ ավանդական: Ճիշտ մեկ տարի առաջ էլ փաստաբանները նույն պատճառներով դիմել էին մեկօրյա բողոքի ակցիայի՝ դատադուլի և խոստացել առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:

Փաստաբաններն որոշ ժամանակով արգելակել էին իրենց բողոքի գործողությունները՝ հնարավորություն տալով, որպեսզի իշխանությունները կատարեն իրավիճակը շտկելու սեփական հավաստիացումները: Սակայն իրավիճակն, ըստ փաստաբանների, մնաց անփոփոխ և փաստաբանները նորից դիմեցին բողոքի ակցիայի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ