19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հավելյալ 2,5% գնաճը Հայաստանում անխուսափելի է. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր` հունիսի 10-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ գազի ու էլեկտրաէներգիաի թանկացումը, ինչպես նաեւ կարկտահարությունը Հայաստանում հավելյալ 2-2,5% գնաճ կստեղծի:

Այս պարագայում, ըստ ԿԲ նախագահի, պիտի ընտրվի կոշտ դրամավարկային քաղաքականություն, սակայն պարզ չէ արդյո՞ք վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրանա: ԿԲ նախագահի խոսքով, կարեւոր խնդիրը պիտի լինի գների կայունության ապահովումը:

Պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ դրամը թանկացնելով՝ ԿԲ-ն ամրապնդելու է փոխարժեքը ու կոտրելու է արտահանողների ողնաշարը: Պարզաբանելով, ԿԲ նախագահը ասաց, որ ուժեղ դրամի քաղաքականություն չեն հետապնդում, ու փոխարժեքին միջամտում են միայն կտրուկ տատանումների դեպքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ