“Առանց դեմքի” տղամարդն ամուսնացել է /ֆոտո/
Ամերիկացի Դալլաս Վինսը, ով առանց դեմքի էր մնացել դժբախտ պատահարից հետո, ամուսնացել է Փարքլենդ հիվանդանոցում բուժվող մի կնոջ հետ. նույն հիվանդանոցում բուժվում էր նաեւ Դալլասը:
Նա ԱՄՆ-ի առաջին բնակիչն է, ում դեմքի ամբողջական փոխպատվաստում են կատարել: Եվ ահա, վիրահատությունից 2 տարի անց Դալլասն ամուսնացել է Ջեյմի Նեշի հետ:
2008-ին եկեղեցում վերանորոգման աշխատանքներ կատարելիս երիտասարդը էլեկտրական հոսանքի հարվածի է ենթարկվել, որի հետեւանքով նրա դեմքն ամբողջությամբ ոչնչացվել է: Դալլասը 3 ամիս կոմայի մեջ է գտնվել: Նա բացարձակապես զրկվել է տեսողությունից: Նրա աչքերը, քիթը, շուրթերը, նույնիսկ որոշ դիմային ոսկորներ ամբողջովին ոչնչացված են եղել:
Չնայած այս բոլոր սարսափներին, Վինսը պարզապես ապշեցրել է բժիշկներին իր լավատեսությամբ եւ հանուն դստեր ապրելու ցանկությամբ: 2009-ին Դալլասը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 2011-ին նրան դեմքի փոխպատվաստում են կատարել: Նրա հարսնացուն` 29-ամյա Ջեյմին, 2010-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով եւս առողջական խնդիրներ ունի: Նա հրաշքով է փրկվել, սակայն մարմնի 70 տոկոսը` ձեռքերը, ոտքերը, մեջքը, այրված է:
Հարսանեկան արարողությանը շուրջ 200 մարդ է ներկա գտնվել, այդ թվում եւ բոլոր բժիշկները եւ բուժքույրերը, ովքեր ամենածանր պահերին երիտասարդների կողիքն են եղել: