23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Իրար հետ պասերով են խաղում, մենք էլ արանք ընկած վազում ենք

“Ֆինանսներից կառավարություն` կառավարությունից նորից ֆինանսների նախարարություն: Ամեն անգամ մի հատ դիմում են տալիս ,ասում են գնացեք Ձեր դիմումին պատասխան կտանք, ու էդպես էլ գրավոր պատասխան չենք ստանում”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին մանրադրամով շահագործվող խաղային ապարատների տերերը: “Ոնց ասած իրանք իրար հետ պասերով են խաղում ,մենք էլ արանքն ընկած վազում ենք”: 

Այսօր` հունիսի 10-ին հերթական անպատասխան բողոքի ակցիան ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարության շենքի դիմաց իրականացնելուց հետո նրանք`  “Խաղային ապարատը կազինոյի ապարատ չի”, “ Հազարավոր երիտասարդներ մնում են անգործ”, “Թողեք աշխատենք “ պաստառներով և կոչերով  շարժվեցին նախագահական նստավայր: Ակցիային մասնակցում էին 200-ից ավելի բողոքողներ:

Նախագահի աշխատակազմի աշխատակիցը ներս հրավիրեց 3 հոգու, որոնք իրենց դիմում նամակը ուղղեցին երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:

Խաղային ապարատների տերերը խնդրում են թույլատրել օրենքով  սահմանված վայրերում մանրադրամով օգտագործվող ապարատների մեջ տեղադրել ծխախոտ, հակառակ դեպքում իրենց աշխատանքը եկամտաբեր չի լինի: Նախագահականից տեղեկացրել են, որ այս խնդրին Սերժ Սարգսյանի մոտեցման և որոշման մասին խաղային ապարատների տերերը կծանոթանան երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ից սկսած խաղային ապարատների տերերին արգելված է ապարատը ծխախոտով շահագործելը:

Սրա հիմք է հանդիսանում Հիշեցնենք, 2003թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ) կողմից ընդունվել է Ծխախոտի դեմ պայքարի մասին կոնվենցիան: Կոնվենցիային միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը :

Կոնվենցիան պարտավորեցնում է դրան միացած յուրաքանչյուր պետության իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելել ծխախոտային արտադրատեսակների գովազդը,վաճառքի խթանումը և հովանավորությունը։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ