Արգամիչը կառավարությանը՝ մի վիրավորվեք

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային ծրագրի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթի իրավունքը օգտագործեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, այս քննարկումն ուղիղ կապ ունի տնտեսության զարգացման հետ՝ մասնավորապես նշելով, որ բոլորի համար պարզ է, որ եթե ֆինանսավորում ենք էժան եւ երկար վարկեր` դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացմանը, եթե դրանք կարճաժամկետ են եւ բարձր տոկոսով, ապա խաթարում են տնտեսության զարգացումը:
“Մեր մտահոգությունն է, որ պատգամավորների կողմից բարձրացվող այդ հարցերը ճիշտ ընկալվեն եւ հասկացվեն: Մենք բոլորս ենք պատասխանատու այսօրվա տնտեսության զարգացման եւ երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրների համար”-ասաց ԱԺ նախագահը:
ՀՀԿ խմբակցության եւ կոալիցիայի անունից Հովիկ Աբրահամյանը ասաց, որ ֆինանսների նախարարությունը, ԿԲ-ն պետք է եւս մտահոգված լինեն եւ ամեն ինչ պետք է անեն, որ տնտեսվարող սուբյեկտներին, ՛՛մեր վարկառուներին հասնի երկարաժամկետ եւ էժան տոկոսով վարկեր՛՛:
Աբրահամյանի խոսքով, չնայած պատգամավորները երբեմն “մի քիչ խախտում են սահմանները, բայցեւ հորդորեց` “դուք մի վիրավորվեք, դա ուղղակի իրենց մտահոգությունն է”: