08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Աշխարհը կհարգի՞ ազգային մերկապարի` ստրիպտիզի ձողի մոտ մշտապես ֆռֆռալու համար…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Իմ ողջախոհ ֆեյսբուքահայ բարեկամներ, պատկերացրեք բազմաբնակարան շենքի մի բնակարան, որտեղ բնակվող ընտանիքը թշնամացած է նույն հարթակի հարեւանների հետ, իսկ ընտանիքի անդամները` հատկապես երեխաները, անընդհատ, բոլորի մոտ վարկաբեկում են ծնողներին, մեկմեկու, բամբասում, վիճաբանում, ամեն ինչ պատմում շենքի մյուս բնակիչներին: Ու ամբողջ շենքը, համատիրությունը տարիներ շարունակ քննարկում […]

Երևանում կկայանա ռետրո մեքենաների ցուցադրություն /ֆոտո/

Սույն թվականի մայիսի 28-ին Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան, Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ և «Ֆլեշ-Թեգետա Մոտորս», «Ապավեն», «Վիտես», «Կիլիկիա», «Ֆլեշ», «Զիգզագ» ընկերությունների աջակցությամբ, անցկացնելու է «Պատմական և ռետրո մեքենաների շքերթ-ցուցահանդես»: Միջոցառմանը մասնակցելու են 20 և ավելի հին մեքենաներ : Միջոցառումը սկսվելու է 16:00-ին «Էրեբունի» թանգարանի դիմաց մեքենաների կայանումով: 17:00-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ մեքենաների շարասյունը «Էրեբունի» թանգարանից […]

“Apple”-ը սմարթֆոնների անօրինական վաճառքով է զբաղվում

Հայտնի “խնձորային” հսկան մեղադրվում է Եվրոպայի տարածքում սմարթֆոնների անօրինական վաճառքի մեջ: “Apple“-ի դեմ հետաքննություն է սկսվել, գրում է “pravda.ru”-ն: Եվրահանձնաժողովը կասկածում է, որ ընկերությունը գաջեթների նման վաճաքռի մարտավարություն է մշակում, որը միաժամանակ նաեւ “խտրականություն է դնում մրցակիցների միջեւ”: Հետաքնննությունն սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի բողոքներ են ստացվել ցանցային օպերատորներից եւ մասնավոր անձանցից:  […]

Եթե հացը թխեին բանկիրները, նրանք կարող էին հացը ծախել 500 կամ 200 դոլարով. Ալեքսան Պետրոսյան

”Երբ որ բանկիրներն ասում են՝ պահանջարկ կա, ես շարունակեմ իրենց միտքը, մարդու երեխան երբ որ սոված է, իր համար խնդիր չէ՝ այդ վարկը 20՞, թե 24 տոկոս է: Այսինքն՝ եթե հացը թխեին բանկիրները, նրանք կարող էին հացը ծախել 500 կամ 200 դոլարով, ինչ է թե, պահանջարկ կա:    Հենց այդ մեծ տոկսներն են եղել պատճառը, […]

Սյունիքում հաշվարկում են բնական աղետի վնասները

Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի, երեկ մայիսի 26-ին տեղացած կարկուտից առավել տուժել են Ագարակ քաղաքը, Կարճեւան եւ Լեհվազ գյուղերը: Արդեն սկսվել են այդ համայնքներում ուսումնասիրությունները եւ հաշվարկները կներկայացվեն գյուղնախարարություն: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ուժեղ տեղատարափ կարկուտ՝ ընկույզի հատիկի չափով  ընդամնեը 5-7 րոպե է տվել: Բայց […]

Գալուստ Սահակյանը երբեք չի փայլել իր կոռեկտությամբ

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես անդրադառնալով գազի սակագնի բարձրացման վերջին օրերին ամենաքննարկվող թեմային՝ բնակչությանը  կոչ արեց չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ և պայքարել: Նրա դիտարկմամբ պարզ չէ, թե որտեղից է գոյանալու սուբսիդավորման գումարը. “Ես համոզված եմ որ այդ գումարը ի վերջո ժողովրդի քթից է բերվելու և ի վերջո էլի ժողովուրդն է դառնալու […]

Ոստիկանությունն արդեն 11 միլիոն է հատկացրել արմավիրցիների օգնության հիմնադրամ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու օր առաջ Արմավիրում կրկին տեղացած կարկուտի հետևանքով ևս չորս համայնք է վնասվել: Նախկինում մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել էր 46 համայնք: Պետրոսյանն ասաց, որ իր նախադեպը չունեցող կարկուտի հետևանքով ընդհանուր առմամբ 25 միլիարդ վնաս է տրվել, մոտ 12 հազար ընտանիք է […]

9-ամյա երեխան “McDonald’s”-ի տնօրենին հրապարակայնորեն մեղադրել է անառողջ սնունդ վաճառելու մեջ /վիդեո/

9-ամյա Հաննա Ռոբերտսոնը Կանադայից հրապարակայնորեն իր դժգոհությունն է արտահայտել “McDonald’s“-ի տնօրեն Դոն Թոմսոնին` հայտարարելով, որ նա խաբում է երեխաներին: Նա նշել է, որ երեխաներին սովորեցնում են անառողջ սննդին` խաղալիքներ, փուչիկներ տալով կամ տոնակատարություններ կազմակերպելով: Նա պահանջել է, որ ընկերությունը դադարի խաբել եւ “վնասակար սնունդը գրավիչ դարձնել”: Հանա Ռոբերտսոնը  արագ սնունդը երեխաների շրջանում տարածելու դեմ պայքարող “Corporate […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան եւ հավանության արժանացրեցին արդի միջազգային հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված