08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Հռոմի պապը կոչ է արել մաֆիային աղոթել

Իր ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է իտալական մաֆիային եւ կոչ արել հանցագործներին աղոթել, գրում է “The Daily Telegraph”-ը:  “Ես մտածում եմ այն բոլոր տղամարդկանց, կանանց եւ նույնիսկ երեխաների մասին, որոնց օգտագործում է մաֆիան: Նրանք ստիպված են կատարել մի աշխատանք, որն իրենց ստրուկների է վերածում, օրինակ` մարմնավաճառությամբ են զբաղվում: Մենք աղոթում ենք, որ մաֆիայի […]

”Մալադեց. միասեռական լոբբի բեսպրեդելի դեմն են ուզում առնել”

Փարիզում երեկ հերթական հսկայական բողոքի ցույցն էր՝ ընդդեմ միասեռականներին երեխաներ որդեգրելու իրավունք տալու Օլանդի որոշման: Հանրահավաքին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ (ամենահամեստ հաշվարկներով մոտ 300 հազար մարդ է եղել)՝ ոչ միայն ֆրանսիայից, այլ եվրոպական տարբեր երկրներից: Հանրահավաքը խաղաղ չի անցել և գրանցվել են բազմաթիվ բախումներ ոստիկանության հետ, իսկ այսօր առավոտյան հաղորդվեց նաև մոտ 300 ձերբակալված […]

Լիբանանը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի տարածքից արձակված հրթիռը պայթել է Իսրայելի տարածքում: Այդ մասին տեղեկացրել են Լիբանանի անվտանգության ծառայությունները, գրում է “parvda.ru”-ն: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, երբ Լիբանանի հարավային Մարջայուն քաղաքից, որն Իսրայելի սահմանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում, հրթիռ է արձակվել: Նախնական տվյալներով` անհայտ անձանց կողմից արձակված հրթիռի պայթյունից տուժածներ եւ ավերածություններ չկան:  Հրթիռի պայթյունի […]

Անջելինա Ջոլիի մորաքույրը մահացել է քաղցկեղից

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի` կրծքագեղձերը հեռացնելու աղմկահարույց վիրահատությունից ավելի քիչ, քան 2 շաբաթ անց կրծքագեղձի քաղցկեղից մահացել է նրա մորաքույրը, հաղորդում է “CBS News”-ը: Դեբի Մարտինը 61 տարեկան էր: Կատարվածի մասին հայտնել է նրա ամուսինը: Դեբին Անջելինայի մոր կրտսեր քույրն էր: Նշենք, որ դերասանուհու մայրը նույն հիվանդությունից մահացել էր 2007-ին: Ինչպես եւ Ջոլիի մոտ, նրա […]

Գնա Շամշյանին բեր … ու սրա նմանները հրամանատար են

“Նեղված եմ ու չգիտեմ ոնց հանգստանամ: Տուն եմ գալիս հեռավոր Շենավանից`կարկուտից տուժած գյուղացիների ցավը իմը դարձրած: Հասնում եմ բակ ու տեսնում, թե ինչպես ՊՆ աշխատակիցը վախեցնում է դեռ 10 տարեկանը չբոլորած տղայիս: Եթե էդ մարդը իմ ներկայությամբ օգտագործում է արտահայտություններ, որ սազական չեն անգամ ամենավերջին անբարոյականին, ապա ինչ ասեմ այն զինվորների մասին, ովքեր էս մարդու […]

”Ճանաչիր Երևանը” խորագրով մրցույթ-հեծանվավազքում հաղթեցին վանաձորցիները

Մայիսի 26-ի երեկոյան պարզ դարձան ”Ճանաչիր Երևանը” խորագրով մրցույթ-հեծանվավազքի հաղթող թիմերը։ Ամենաարագը Վանաձորը ներկայացնող ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ թիմն էր, երկրորդ հորիզոնականում ՙ3+2՚ թիմն էր, իսկ երրորդ տեղը գրավեց ՙԱմբա՚-ն։ Թիմերի ղեկավարների անհատական մրցույթում նույնպես հաղթող ճանաչվեց առաջին տեղը զբաղեցրած ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ խմբի ավագ Սերգեյ Պետրոսյանը։ Սերգեյն այս տարի ավարտում է ֆիզիկական կուլտուրայի պետական […]

Նյարդերը տեղի են տալիս. այս ու նախորդ խորհրդարանները

”Ժառանգության” կուսակցության վարչության անդամ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ նախորդ շաբթվա խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ այս խորհրդարանը որակի առումով շատ ավելի վատն է, քան նախորդն էր: ”Իհարկե հետըթնաց է, ես ասել եմ և կասեմ` այս խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդն էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:  Հարցին, թե ինչու […]

Երիտասարդական նվագախմբի նոր նախաձեռնությունը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները ներկայացնում են երիտասարդական նվագախմբի հետ։ Մայիսի 25-ին 5 շրջանավարտներ մասնագիտական հանձնաժողովին ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ առաջարկը կոնսերվատորիայի ղեկավարությանն էր, իսկ երիտասարդական նվագախումբը սիրով համաձայնել է։ […]

Ավիավթարի հետեւանքով 3 մարդ է զոհվել

3 մարդ է զոհվել նախօրեին Կրասնոդարի երկրամասում ինքնաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է”lenta.ru”-ն: Նախնական տվյալներով` վթարը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը գյուղատնտեսական աշխատանքներ է անելիս եղել: Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն: Զոհվածներից 2-ը անձնակազմի անդամներն են եղել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի