20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Մալադեց. միասեռական լոբբի բեսպրեդելի դեմն են ուզում առնել”

Փարիզում երեկ հերթական հսկայական բողոքի ցույցն էր՝ ընդդեմ միասեռականներին երեխաներ որդեգրելու իրավունք տալու Օլանդի որոշման: Հանրահավաքին մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ (ամենահամեստ հաշվարկներով մոտ 300 հազար մարդ է եղել)՝ ոչ միայն ֆրանսիայից, այլ եվրոպական տարբեր երկրներից: Հանրահավաքը խաղաղ չի անցել և գրանցվել են բազմաթիվ բախումներ ոստիկանության հետ, իսկ այսօր առավոտյան հաղորդվեց նաև մոտ 300 ձերբակալված ցուցարարի մասին…
Եվրոպան եռում է ու ոնց որ թե եվրոպական ռենեսսանսի վերջին հավանական աղբյուրը Ֆրանսիան է մնացել, որտեղ դեռ պահպանվել են առողջ տրամաբանող ու լիբերալիզմի ու տոլերանտության մեջ խելքները չեխեղդած հասարակական խմբեր, բայց ես չեմ շտապում խանդավառոււթյամբ ընդունել այս զարգացումները…
Չէ, էլի մալադեց, որ միասեռական լոբբի բեսպրեդելի դեմն են ուզում առնել, բայց այս պրոցեսները անկասելիորեն բերելու են ուլտրա-տոլերանտության անտիպոդի՝ ֆաշիզմի հզորացմանը: Մենք արդեն իսկ ականատես ենք մի իրավիճակի, երբ եվրոպական բազմաթիվ երկրներում նեոնացիստական ուժերը անասելի թափ են հավաքել ու անգամ պառլամենտներում են ներկայացված, իսկ եթե միասեռականների, իսլամիստների, էմիգրանտների ու այլ դժգոհություն առաջացնող հասարակական շերտերի հիմնահարցերին շուտափույթ ու մեծամասնությանը բավարարող լուծում չտրվի, ապա եվրոպան կփայթի ու էդ ժամանակ վայն եկել ու տարել ա միասեռականներին էլ, էմիգրանտներին էլ, իսլամիստներին էլ, որովհետև ինչ-ինչ, բայց եվրոպացիները վիրտուոզ են էթնիկ զտումներ ու ցեղասպանություններ իրականացնելու հարցում…
Իսկ Եվրոպական քաղաքական-տնտեսական վերնախավը չի ուզում հարցին լուծում տա: Ավելին, միասեռականների հարցերը դորդ ու բեշ արին, հիմա էլ արդեն անցել են պեդոֆիլների, զոոֆիլների ու ինցեստի կողմնակիցների իրավունքների լոբբինգին: Հատկապես սկանդինավյան երկրներում, Բենելյուքսի տիրույթում և Գերմանիայում, այլասերվածների նշված խմբերը լուրջ ձեռքբերումներ ունեն արդեն իսկ. 
– Շվեդիայում չափահասը առանց հետևանքներից վախենալու սեռական հարաբերություններ ունենա 14 տարեկան երեխայի հետ, եթե վերջինս համաձայն է,
– Գերմանիայում իրենց իրավունքների մասին են բարձրաձայնում զոոֆիլները
– Դանիայում, Շվեդիայում ու Նորվեգիայում պատրաստվում են քննարկել օրենք, որով կօրինականացվի ինցեստը (սեռական հարաբերություններ՝ արյունակից բարեկամների միջև, այդ թվում նաև ընտանիքի անդամների միջև)…

Եվրոպայի վկաները իհարկե կսկսեն ինձ պատմել, որ Եվրոպան միայն այլասերվածություն չի որ պարունակում է, այն ունի բարձր մշակույթ, լավ տնտեսություն, ֆլան ֆստան… համաձայն եմ, չի կարելի բացարձակացնել, ի վերջո նույն Փարիզյան Աստվածամոր տաճարը Եվրոպայում է, Վիեննայի ֆիլարմոնիկը աստվածային երաժշտություն է մատուցում, Գերմանիան ու Ֆանսիան շատ հարուստ են և այլն, և այլն… բայց…. Փարիզյան Աստվածամոր տաճարներ էլ չեն կառուցում, տնտեսությունը ռեցեսսիա է ապրում, Շտռաուսներ-Մոցարտներ-Վոլտերներ ու Ռուսսոներ չեն ծնվում… իսկ այ ինցեստներն օրինականացնելու մասին օրինագծեր առաջարկում են, սոդոմիան վաղուց արդեն օրինական է, դե ֆակտո պեդոֆիլիան էլ օրինականացված է ԵՄ մի շարք երկրներում, ինչպես նաև էֆթանազիան… պրոցեսսի դինամիկան այնպիսին է, որ Եվրոպան դեպի այդ զզվելի անդունդն է գլորվում…. իսկ մենք իրանց հետ ասոցացվում ենք…

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ