16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նյարդերը տեղի են տալիս. այս ու նախորդ խորհրդարանները

”Ժառանգության” կուսակցության վարչության անդամ, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ նախորդ շաբթվա խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ այս խորհրդարանը որակի առումով շատ ավելի վատն է, քան նախորդն էր:

”Իհարկե հետըթնաց է, ես ասել եմ և կասեմ` այս խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդն էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը: 

Հարցին, թե ինչու էին նախորդ շաբաթ այդքան շատ վիրավորում միմյանց և իշխանության ներկայացուցիչները, և ընդդիմադիր պատգամավորները, նա պատասխանեց.

”Չգիտեմ` միգուցե արդեն բոլորի նյարդերը տեղի են տալիս:

Ես կարծում եմ, որ Ազգային ժողովն այնպիսի վայր չէ, որտեղ գաս ու քո զայրույթն արտահայտես այդպիսի բառաֆոնդով: Նախկինում էլ ինչ-որ միջադեպեր լինում էին, բայց ոչ այս մակարդակի”: 

”Միջին մակարդակը խորհրդարանի ավելի ընկել է, դիպլոմ ունենալ, դիպլոմավոր լինել, դա դեռևս ոչինչ չի նշանակում, նախկին պառլամենտից դուրս են մնացել այնպիսի մարդիկ, ովքեր բարեկիրթ էին, գրագետ էին, մասնագետ էին, խոսում էին` ըստ էության, չէին անցնում վիրավորանքների: Իսկ այս խորհրդարանի վրա նույնիսկ նորերը չեն ազդում, երիտասարդ դեմքերը ոչինչ չեն փոխում, մտավորականի ներկայությունը բան չի փոխում”,-շեշտեց Սաֆարյանը:

Վերջինս հավելեց, որ ճիշտ չի համարում անձնական վիրավորանքներ հասցնելը թե ընդդիմության, թե իշխանության կողմից, սակայն դասեր տալ նրանց չի ցանկանում:

”Ամեն մեկի իրավունքն է որոշել, թե ինչ ոճի մեջ է խոսում, ես չեմ կարող պարտադրել կամ գնահատական տալ, սակայն  ես ինքս նախընտրում եմ միշտ խոսել փաստարկված, հատկապես նման ամբիոնի մոտ: Տարբեր ֆորմատներում միգուցե թույլ տաս քեզ նման արտահայտություններ, սակայն հանրային ամբիոնի մոտ, այն էլ պետական ֆորմատով, ես նախընտրում եմ խոսել  խնդիրներից, մարդուն ամենասուր քննադատության ենթարկել իր կատարած աշխատանքի հետ կապված”,-եզրափակեց նախկին պատգամավորը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ