23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Անջելինա Ջոլիի մորաքույրը մահացել է քաղցկեղից

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի` կրծքագեղձերը հեռացնելու աղմկահարույց վիրահատությունից ավելի քիչ, քան 2 շաբաթ անց կրծքագեղձի քաղցկեղից մահացել է նրա մորաքույրը, հաղորդում է “CBS News”-ը:

Դեբի Մարտինը 61 տարեկան էր: Կատարվածի մասին հայտնել է նրա ամուսինը: Դեբին Անջելինայի մոր կրտսեր քույրն էր: Նշենք, որ դերասանուհու մայրը նույն հիվանդությունից մահացել էր 2007-ին: Ինչպես եւ Ջոլիի մոտ, նրա մոտ եւս առկա է եղել BRCA1 գենը, որը մի քանի անգամ մեծացնում է կրծքագեղձի եւ ձվարանների օնկոլոգիական հիվանդությունների զարգացումն օրգանիզմում:

Ջոլիի քայլը շատերի կողմից քննադատությունների արժանացավ: Սակայն, ինչպես երեւում է, Ջոլլիի քայլն արդարացված էր, քանի որ հիվանդությունն իսկապես գենետիկ բնույթ է կրում եւ դրա հավանականությունը մեծ էր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ