Հռոմի պապը կոչ է արել մաֆիային աղոթել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/pope_1369644037.jpg)
Իր ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է իտալական մաֆիային եւ կոչ արել հանցագործներին աղոթել, գրում է “The Daily Telegraph”-ը:
“Ես մտածում եմ այն բոլոր տղամարդկանց, կանանց եւ նույնիսկ երեխաների մասին, որոնց օգտագործում է մաֆիան: Նրանք ստիպված են կատարել մի աշխատանք, որն իրենց ստրուկների է վերածում, օրինակ` մարմնավաճառությամբ են զբաղվում: Մենք աղոթում ենք, որ մաֆիայի շարքերում հայտնված տղամարդիկ եւ կանայք դիմեն աստծուն”,-նշել է պապը:
Մայիսի 25-ին սիցիլիացի քահանա Ջուզեպպե Պուլիզին, ով սպանվել էր` մաֆիայի դեմ պայքարելու կոչի համար, տառապյալ է հռչակվել եւ օրհնյալների շարքին է դասվել: Կենդանության օրոք նա բազմիցս խոսել է այն մասին, որ “Cosa Nostra”-ն օգտագործում է երիտասարդներին` օգտվելով նրանց անփորձությունից եւ հեշտությամբ փող վաստակելու “ծարավից”, եւ կոչ էր արել հավատացյալներին չտրվել գայթակղությանը:
Հռոմի պապի խոսքով` Պուլիզին օրինակելի քահանա էր, ով փրկում էր երիտասարդներին կազմակերպված հանցավորությունից: “Այդ պատճառով էլ մաֆիան սպանեց նրան”,-հայտարարել է հայր Ֆրանցիսկոսը: