28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

9-ամյա երեխան “McDonald’s”-ի տնօրենին հրապարակայնորեն մեղադրել է անառողջ սնունդ վաճառելու մեջ /վիդեո/

9-ամյա Հաննա Ռոբերտսոնը Կանադայից հրապարակայնորեն իր դժգոհությունն է արտահայտել “McDonald’s“-ի տնօրեն Դոն Թոմսոնին` հայտարարելով, որ նա խաբում է երեխաներին: Նա նշել է, որ երեխաներին սովորեցնում են անառողջ սննդին` խաղալիքներ, փուչիկներ տալով կամ տոնակատարություններ կազմակերպելով: Նա պահանջել է, որ ընկերությունը դադարի խաբել եւ “վնասակար սնունդը գրավիչ դարձնել”:

Հանա Ռոբերտսոնը  արագ սնունդը երեխաների շրջանում տարածելու դեմ պայքարող “Corporate Accountability International” կազմակերպության ակտիվիստներից մեկի դուստր է: Նա մոր հետ այցելել է McDonald’s“-ի բաժնետերերի ամենամյա ժողովին, որի ժամանակ էլ հանդես է եկել տվյալ հայտարարությամբ:

Լրագրողները փորձել են երեխայի մորը մեղադրել` դստերը հայտարարություն անել ստիպելու մեջ, սակայն աղջնակը հպարտորեն հերքել է մեղադրանքները` հայտարարելով, որ իր ելույթի յուրաքանչյուր բառն ինքն է գրել եւ որ հենց ինքն է որոշել բողոքել Դոն Թոմսոնի դեմ:

Ընկերության նախագահը շնորհակալություն է հայտնել երեխայից եւ հավաստիացրել, որ իրենք առողջ սնունդ են վաճառում` ընդգծելով, որ ինքը ռեստորան է հաճախում նաեւ իր երեխաների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ