10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երևանում կկայանա ռետրո մեքենաների ցուցադրություն /ֆոտո/

Սույն թվականի մայիսի 28-ին Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիան, Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ և «Ֆլեշ-Թեգետա Մոտորս», «Ապավեն», «Վիտես», «Կիլիկիա», «Ֆլեշ», «Զիգզագ» ընկերությունների աջակցությամբ, անցկացնելու է «Պատմական և ռետրո մեքենաների շքերթ-ցուցահանդես»:

Միջոցառմանը մասնակցելու են 20 և ավելի հին մեքենաներ :

Միջոցառումը սկսվելու է 16:00-ին «Էրեբունի» թանգարանի դիմաց մեքենաների կայանումով:

17:00-ին ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ մեքենաների շարասյունը «Էրեբունի» թանգարանից շարժվելու է հետևյալ երթուղով՝ Էրեբունի փողոցով մինչև երկաթգծի կայարան, Տիգրան Մեծ պողոտա, Մելիք Ադամյան փողոց, Մ.Նալբանդյան փողոց, Մոսկովյան փողոց, Վ.Տերյան փողոցից մինչև Խ.Աբովյանի պուրակ, Խ.Աբովյան փողոցից Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցով Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա պողոտա, Տերյան փողոցից դեպի Հյուսիսային պողոտա (հատման հրապարակ):

 18:00-ից ավտոմեքենաները տեղաբաշխվելու են հյուսիսային պողոտայի երկկողմ երկայնքով: Այնուհետև տեղի է ունենալու ֆլեշ-մոբ, լինելու է երաժշտություն և այլ միջոցառումներ :

Իսկ մինչև 20:00 տեղի է ունենալու մեքենաների ցուցադրում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ