09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե հացը թխեին բանկիրները, նրանք կարող էին հացը ծախել 500 կամ 200 դոլարով. Ալեքսան Պետրոսյան

Երբ որ բանկիրներն ասում են՝ պահանջարկ կա, ես շարունակեմ իրենց միտքը, մարդու երեխան երբ որ սոված է, իր համար խնդիր չէ՝ այդ վարկը 20՞, թե 24 տոկոս է: Այսինքն՝ եթե հացը թխեին բանկիրները, նրանք կարող էին հացը ծախել 500 կամ 200 դոլարով, ինչ է թե, պահանջարկ կա:

   Հենց այդ մեծ տոկսներն են եղել պատճառը, որ գյուղացին ոչ մի միջոց չունի, որ այսօր իր միջոցներով էլ օգնի ինքն իրեն վերականգնվել: Ես անընդունելի եմ համարում, որ ՀՀ-ում 14, 15, 24 տոկոսվ վարկեր են տալիս, պետք է մաքսիմում 10, 6 տոկոսով վարկեր տան”,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` խոսելով արմավիրցիների վարկերի մասին:

Նա նշեց, որ գյուղացիներին տրամադրվող բարձր վարկերը անդրադառնում են յուրաքանչյուրիս վրա, քանի որ որքան բարձր է լինում այդ վարկի տոկոսադրույքը, այնքան գյուղացին ավելի բարձր է վաճառում մթերքը:

Լրագրողների դիտարկմանը, որ կառավարությունից ”սառնություն” է զգացվում Պետրոսյանի կողմից հիմնված հիմնադրամի նախաձեռնության նկատմամբ և Կենտրոնական բանկը մի քանի իրարամերժ տեղեկություններ հայտնեց գյուղացիների վարկերը սառեցնելու մասին, սակայն, ի վերջո, սառեցրեց, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ չպիտի օգտագործել սառեցնել բառը, քանի որ խոսքը վարկերի մայր գումարն ու տոկոսները հետաձգելու մասին է: ”Մեր բոլորիս տպավորությունն այն էր, որ վարկը սառեցվում է, բայց իրականում ինքը վարկը չի սառեցնում, այլ վարկի մուծման ժամկետը երկարաձգում է, հետաձգում է”: Նա նկատեց, որ կրկին խորհրդարանական լսումներ են լինելու, և հետագա քայլերն այդտեղ ևս կքննարկվեն:

Քանի որ գյուղատնտեսության ոլորտը կարգավորող օրենք չկա, պատգամավորը չի կարող որևէ գնահատական տալ Գյուղատնտեսության նախարարության աշխատանքին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ