14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սյունիքում հաշվարկում են բնական աղետի վնասները

Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի, երեկ մայիսի 26-ին տեղացած կարկուտից առավել տուժել են Ագարակ քաղաքը, Կարճեւան եւ Լեհվազ գյուղերը: Արդեն սկսվել են այդ համայնքներում ուսումնասիրությունները եւ հաշվարկները կներկայացվեն գյուղնախարարություն:

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ուժեղ տեղատարափ կարկուտ՝ ընկույզի հատիկի չափով  ընդամնեը 5-7 րոպե է տվել: Բայց ընդհանուր առմամբ, մոտ քսան րոպես տեղումները շարունակվել են: Այգիներին հասցրած վնասը նախանական տվյալներով մոտ 65-75 տոկոս է կազմում: Հիմնականում, ըստ քաղաքապետի, կարկուտը  նռան ծաղիկներին է հիմնականում  վնասել, կարալյոկի բերքն է տուժել եւ ծիրանիները:

Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ ագարակցիները չեն հիշում, որ երեբեւէ իրենց տարածաշրջանում այդպիսի կարկուտ տեղար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ