25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունն արդեն 11 միլիոն է հատկացրել արմավիրցիների օգնության հիմնադրամ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու օր առաջ Արմավիրում կրկին տեղացած կարկուտի հետևանքով ևս չորս համայնք է վնասվել: Նախկինում մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել էր 46 համայնք: Պետրոսյանն ասաց, որ իր նախադեպը չունեցող կարկուտի հետևանքով ընդհանուր առմամբ 25 միլիարդ վնաս է տրվել, մոտ 12 հազար ընտանիք է տուժել, և մոտ 60 հազար մարդ այժմ հացի խնդիր ունի:

Այս մարդկանց օգնելու համար Պետրոսյանը որոշել է Բնական աղետներից տուժված գյուղացիներին օգնության հիմնադրամ բացել, որտեղ բոլորը կարող են գումար փոխանցել: ՛՛Գյուղատնտեսության մեջ կարկուտը նույն երկրաշարժն է, որը չի խնայում ոչ մի բան ու ավերում է ամեն ինչ: 

Քանի որ պետությունն այդքան հնարավորություն չունի, այսօր այդ մարդկանց վիճակը ֆինանսական տեսակետից շատ ծանր է, հիմա ես դիմում եմ բոլոր պետական, մասնավոր, կիսամասնավոր կառույցներին ու մեր ժողովրդին, դիմում են նաև հազար խոշոր հարկատուներին, պետք է օգնենք այս մարդկանց: Գյուղմթերք վերամշակող գործարանները պետք է առաջինը ցույց տան իրենց աջակցությունը, դիմում եմ նաև Հայաստանում գործող 80-ից ավելի կուսակցական կազմակերպություններին, որոնք առիթը բաց չեն թողնում իրենց ներկայացնելու, սա շատ լավ առիթ է, կարելի է բաց չթողնել՛՛,-ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ հիմնադրամ բացելու իր առաջարկին առաջինն արձագանքել է ԱԺ նախագահը: Պատգամավորները, ԿԲ նախագահը, կառավարության անդամներն ու վարչապետը ևս արձագանքել են այս հիմնադրամին: Ոստիկանությունն արդեն 11 միլիոն գումար է տրամադրել:  

Հիմնադրամը ղեկավարելու է պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը:

Եզրափակելով խոսքը՝ Պետրոսյանը նկատեց, որ այս մարդիկ, ում համար գումար է հավաքվում, աշխատասեր ու խելացի, հայրենասեր մարդիկ են, սակայն այնպես է ստացվել, որ նրանք այսօր ծանր կացության մեջ են հայտնվել, և բոլորի շահերից է բխում օգնել նրանց:

Հավելենք, որ հիմնադրամը բաց է գործելու և հնարավոր կլինի տեղեկանալ, թե ով որքան գումար է հատկացրել: Իսկ գումարը հավաքելուց հետո հանձնաժողովը կորոշի՝ ում որքան գումար հատկացնել: Սակայն ամենայն հավանականությամբ բոլորին նույն չափով գումար կհատկացվի:

Ներկայացնում ենք այն հաշվեհամարները, որոնցով դուք ևս կարող եք օգնել տուժածներին՝

Կոնվերս բանկ ՓԲԸ

հ/հ1930047127690100 ՀՀ դրամ

h/h 1930047127690101 ԱՄՆ դոլար

հ/հ 1930047127690104 ԵՎՐՈ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ