07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 30, 2013

Շատ կարեւոր է. Եվրախորհրդարանի պատգամավորները` Ծիծեռնակաբերդում /ֆոտո/

Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։ Պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները։ Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում կատարեց հուշամատյանում. “Շատ կարեւոր է, որ մենք […]

Դամասկոսում 13 մարդ հզոր պայթյունի զոհ է դարձել /վիդեո/

Դամասկոսի մարդաշատ վայրերից մեկում` առեւտրական Մարջա հրապարակում, այսօր հուժկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 13 մարդ զոհվել, 70 մարդ վիրավոր են, տեղեկացնում է Սիրիական հեռուստաընկերությունը: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` պայթել է ներքին գործերի նախարարության հին շենքի մոտ կանգնեցրած ավտոմեքենան: Ներկայումս այնտեղ միգրացիոն ծառայությունն է: Պայթյունի վայրից մի քանի մետր այն կողմ էլ գտնվում է իրանյան […]

Առանց Տարոնի

Այսօր, Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից կազմակերպված բանավեճին մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 5 ուժերի /”Բարեւ Երեւան”, ՀԱԿԿ, ԲՀԿ, ՀՅԴ, “Առաքելություն”-խմբ./ առաջին համարները: Հանդիպման մոդերատոր լրագրող Արամ Աբրահամյանը ցավ հայտնեց, որ գործող քաղաքապետը պետք է ներկա լիներ այս բանավեճին, բայց հրաժարվել է մասնակցել: նա նշեց որ հրավիրվել են բոլորը, սակայն ՀՀԿ և […]

ՀԱԿԿ-ի դիմումը դատախազությունում է

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն ստացել է ՀԱԿ կուսակցության դիմումը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ դիմումն այսօր են ստացել: Օրենքով սահմանված կարգով դրան ընթացք կտրվի, և  քննարկման արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք հանցագործության մասին հայտարարություն են ներկայացրել ՀՀ գխավոր […]

Իսկ Տեր-Պետրոսյանը թալան չի արել

”Գուրգեն Եղիազարյանն իր կարծիքն է արտահայտել, մենք երբեք այդ հարցի շուրջ չենք խոսել, բայց հավանաբար հիմքեր ունի այդպես մտածելու”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ՍԴՀԿ վարչության համակարգող, ՀԱԿ դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանի հայտարարության մասին, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվել գումարի բացակայության պատճառով, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:  ”Դա կարծիք է, […]

Իսրայելի ավիահարվածի արդյունքում 1 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցրած ավիահարվածի հետեւանքով մեկ պաղեստինցի է սպանվել, եւս մեկը վիրավոր է, տեղեկացնում է BBC”-ն: Սա առաջին նմանատիպ ավիահարձակումն է` 2012-ի նոյեմբերին տեղի ունեցած ութօրյա պատերազմից հետո:  Իսրայելական զինծառայողները հաստատել են հարձակման փաստը: Ավիահարվածից 2 օր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն զգուշացրել էր, որ Իսրայելը հզոր ռազմական հարված է պատրաստում` ի պատասխան […]

Սուտ է,սուտ է. Քոչարյանը վրդովվեց /վիդեո/

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ավելորդ է համարում մեկնաբանել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, այն մասին , որ վերջին օրերին 8 000 ապարանցիներ հաշվառվել և ընտրական իրավունք են ձեռք բերել Երևանի Աջափնյակ համայնքում: Henaran.am ի հարցից Քոչարյանը վրդովվեց. “Սուտ է,սուտ է չեմ ուզում անգամ անդրադառնամ այդ անհեթեթությանը”,-ասաց : Henaran.am-ին Հովհաննես Քոչարյանի պատասխանը դիտեք […]

ՀՀԿ-ն բացասական, ԲՀԿ-ն` դրական

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ հայկական հեռուստաընկերություններից որևէ մեկը որևէ քաղաքական ուժի հանդեպ ընդգծված խտրականություն չի ցուցաբերել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում տեղեկացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավարսարդյանը :  Երևանի մամուլի ակումբը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում է անցկացրել: Ուսումնասիրվել է 2013 թվականի ապրիլի 7-ից 24-ն ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրվել են […]

Վովային սխալ են հասկացել. փեսան պարզաբանեց

“Գողական ե՞ք, թե՞ պատգամավոր, արա”,- Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արտահայտությունը մեկնաբանել խնդրող լրագրողներին Գասպարյանի փեսան, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ասաց, որ հարցը տան ոստիկանապետին: “Կարծում եմ, որ պատգամավորը պետք է պատգամավոր լինի, ոչ թե  գողական”,-ասաց պատգամավորը: Իսկ նման երեւույթ կա խորհրդարանում Գեւորգյանը խորհուրդ տվեց հարցը ուղղեք այդ պատգամավորին, ով դիմել է ոստիկանապետին: “Իսկ ես ասեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի