08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 30, 2013

Վերջին “փամփուշտը”

Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն որոշել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին ներգրավվել նաև Գագիկ Ծառուկյանին: “Շաբաթ օրը “կանյաչնիի” բակում կուսակցական միջոցառում էր կազմակերպվել, որտեղ հարյուրավոր երիտասարդներ էին հավաքվել, և որին մասնակցում էր նաև Ծառուկյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ն նման մարդաշատ միջոցառում էր կազմակերպել՝ ցույց տալու համար, որ իր հավաքներն էլ բազմամարդ են լինում: Երևանի ավագանու ընտրությունների […]

Տարոն Մարգարյանը` Վոլոչկովայի, իր ունեցվածքի մասին. Առավոտ

– Նախագահի ընտրությունից հետո, շատ խոսվեց Երեւանի Ավան  վարչական շրջանում Սերժ Սարգսյանի պարտության մասին: Շատերը ակնկալում էին ձեր հրաժարականը, ինչը տեղի չունեցավ: Ինչո՞ւ հրաժարական չտվեցիք: – Նախ պետք է շեշտեմ, որ Ավան վարչական շրջանում Սերժ Սարգսյանը պարտություն չի կրել: Ցավոք, որոշ շրջանակների համար նախագահական ընտրությունների արդյունքները քաղաքական շահարկումների ու վաղուց կուտակված վերաբերմունքի հիմք ծառայեցին: Հիասթափեցնեմ. […]

Իշխանությունը սցենար ունի` ով է անցնելու. Ժամանակ

Թերթի տեղեկություններով իշխանությունները գծել են Երեւանի ավագանու ընտրությունների սցենարը: Ըստ այդմ` առաջին ետղում իշխանությունն ուզում է տեսնել Տարոն Մարգարյանին: Երկրորդ տեղում կլինի ԲՀԿ-ն, կամ “Բարեւ, Երեւան” դաշինքը, իսկ չորրորդ տեղում` ՕԵԿ-ը: Իշխանական սցենարի համաձայան` ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հաղթահարելու ընտրությունների համար սահմանված շեմը:

Կինը ծննդաբերել է փլուզված շենքի բետոնների տակ

Բանգլադեշի մայրաքաղաքի արվարձաններից մեկում փլուզված բարձրահարկի փլատակների տակից հղի կին են գտել: Փրկարարներին հաջողվել է փրկել եւ մորը, եվ նորածնին, հաղորդում է “ИнтерНовости”-ն: Նման հրաշքից հետո փրկարարները հուսով են, որ հնարավոր է` դեռեւս ողջ մարդիկ լինեն ավերակների տակ: Բանգլադեշի բնակչուհին ավելի քան 100 ժամ մնացել է փլուզված շենքի տակ` այդ ընթացքում հասցնելով ծննդաբերել: Փրկարարներն այլեւս […]

Ծառուկյան` նախագահ. 168 ժամ

Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թեւի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ եւ հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ: Ի պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թեւն առաջարկում է քաղաքական կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի՝ ընդդիմություն դառնալու առաջարկը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար “ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն” […]

Քրեական գործ է հարուցվել դիզվառելիքի յուրացման փաստով. Ժամանակ

Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը:   Փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել: Թերթի  տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը:

“Ծաղիկ Ռուբոն” եւ Նոնան. Հրապարակ

Շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են “բուն գործողությունների”. ըստ գրաֆիկի` 2 շաբաթ պետք է տեւեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ` փողի ու անհրաժեշտ ապրանքների ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում: Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաեւ գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ` անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի, ընտրողը “կքցի”` […]

Նախարարի ուշացած sms-ները. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի  տեղեկություններով` ապրիլի 23-ին հանրապետությունում գրանցված ցրտահարության մասին ՀՀ գյուղնախարարությունը իմացել է, երբ Արմավիրի ու Արարատի մարզի ցրտահարված ցանքատարածքների տերերը ահազանգել են տեղեկացնելով կրած վնասների մասին: Գյուղնախարարությունը միայն ապրիլի 24-ին է սկսել հեռախոսային հաղորդագրություններ ուղարկել, թե ցրտահարություն է սպասվում եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Այդ կերպ ոլորտի պատասխանատուների փորձել են տպավորություն ստեղծել, թե իրենք աշխատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի