20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կինը ծննդաբերել է փլուզված շենքի բետոնների տակ

Բանգլադեշի մայրաքաղաքի արվարձաններից մեկում փլուզված բարձրահարկի փլատակների տակից հղի կին են գտել: Փրկարարներին հաջողվել է փրկել եւ մորը, եվ նորածնին, հաղորդում է “ИнтерНовости”-ն:

Նման հրաշքից հետո փրկարարները հուսով են, որ հնարավոր է` դեռեւս ողջ մարդիկ լինեն ավերակների տակ:

Բանգլադեշի բնակչուհին ավելի քան 100 ժամ մնացել է փլուզված շենքի տակ` այդ ընթացքում հասցնելով ծննդաբերել: Փրկարարներն այլեւս հույս չեն ունեցել ողջ մարդիկ գտնել, երբ հանկարծ բետոնի կտորների տակից օգնության կանչ են լսել: Երեխան դեռեւս պորտալարով կպած է եղել մորը: Փրկարարները կտրել են այն եւ առաջին օգնություն ցուցաբերել նորածնին եւ նրա հերոս մորը: Բժշկական օգնություն ստանալուց հետո նրանց վիճակը կայունացել է:

Հիշեցնենք, որ 8 հարկանի շենքը Դաքքայի արվարձաններից մեկում փլուզվեց ապրիլի 24-ին: Ողբերգության զոհը դարձավ շուրջ 300 մարդ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ