19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյան` նախագահ. 168 ժամ

Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հետո ԲՀԿ գործարար թեւի ներկայացուցիչները փորձում են հասնել նրան, որ կուսակցությունը վերանայի իր դիրքորոշումը կառավարության վերաբերյալ եւ հաշտեցման եզրեր գտնի վարչապետի հետ:

Ի պատասխան դրա` ԲՀԿ քաղաքական թեւն առաջարկում է քաղաքական կուրսի կոշտացում, ինչի արտահայտությունն էր Վարդան Օսկանյանի՝ ընդդիմություն դառնալու առաջարկը: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի համար “ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն” տարբերակը շարունակում է մնալ ամենաընդունելին:

Ծառուկյանը կուսակցության ամբողջականությունը պաշտպանելու եւ իրար հակամարտ թեւերին հաշտեցնելու համար շուտով կհայտարարի, որ պատրաստվում են 2017-ի խորհրդարանական եւ 2018-ի նախագահական ընտրություններին:

Իսկ որպեսզի դա համոզիչ լինի, նա առաջիկայում պետք է բացատրի, թե ինչու չառաջադրվեց 2013թ. նախագահական ընտրություններում: Այդ բացատրությամբ նա պետք հանրությանը համոզի, որ 2018թ. այդ խոչընդոտները վերացած կլինեն, եւ այլեւս ոչինչ չի խանգարի Գագիկ Ծառուկյանին` առաջադրվել եւ դառնալ նախագահ:

Եթե “Ծառուկյան` նախագահ” կարգախոսը համոզիչ չհնչի, ապա ԲՀԿ-ն կարող է բաժանվել, այն էլ` մի քանի մասերի. գործարարների, արմատական ընդդիմադիրների եւ չեզոք ապաքաղաքականների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ