16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իսկ Տեր-Պետրոսյանը թալան չի արել

”Գուրգեն Եղիազարյանն իր կարծիքն է արտահայտել, մենք երբեք այդ հարցի շուրջ չենք խոսել, բայց հավանաբար հիմքեր ունի այդպես մտածելու”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ՍԴՀԿ վարչության համակարգող, ՀԱԿ դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանի հայտարարության մասին, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվել գումարի բացակայության պատճառով, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: 

”Դա կարծիք է, բայց տրամաբանական կարծիք, դա պատճառներից մեկը կարող է լինել, բայց չեմ բացառում, որ այո, այդ պատճառն էլ է եղել”,-նշեց պատգամավորը: 

Սարգսյանը բացատրեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ բավականին շատ գումարներ են ծախսվում, իսկ ՀԱԿ առաջնորդն այդքան գումար չունի:

”Միլիոններ են ծախսվում, նախ պետք է կարողանաս բոլոր ընտրատարածքներում` գյուղերում, քաղաքներում շտաբներ բացել, որոնք լրջագույն գումարներ են պահանջում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի զբաղվել երկրի թալանով, որպեսզի այսօր ունենա այն համապատասխան գումարը, որ անհրաժեշտ է նախագահական ընտրություններին մասնակցություն ապահովելու համար, չեմ բացառում, որ եղել է նման խնդիր”,-եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, Գուրգեն Եղիազարյանը կարծիք էր հայտնել, թե Տեր-Պետրոսյանը չմասնակցեց ընտրություններին, քանի որ գումար չուներ: Իսկ առաջին նախագահը իր հարցազրույցում ասել էր, թե չի մասնակցելու նախագահական ընտրություններին տարիքի պատճառով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ