28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Վովային սխալ են հասկացել. փեսան պարզաբանեց

“Գողական ե՞ք, թե՞ պատգամավոր, արա”,- Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արտահայտությունը մեկնաբանել խնդրող լրագրողներին Գասպարյանի փեսան, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ասաց, որ հարցը տան ոստիկանապետին: “Կարծում եմ, որ պատգամավորը պետք է պատգամավոր լինի, ոչ թե  գողական”,-ասաց պատգամավորը:

Իսկ նման երեւույթ կա խորհրդարանում Գեւորգյանը խորհուրդ տվեց հարցը ուղղեք այդ պատգամավորին, ով դիմել է ոստիկանապետին: “Իսկ ես ասեմ, եթե կա նման ձեւակերպումը, ապա դա ընդունելի է”,-ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով, Գյումրիում տեղի ունեցած վերջին միջադեպի գնահատականը պետք է տան գյումրեցիները: “Կարծում եմ ժամանակ է պետք, որոշ ժամանակ անց ամեն ինչ պարզ կդառնա”,-համոզված է պատգամավորը:

Այն հարցին, թե ո՞ր ոստիկանապետի օրոք կրիմինալը գլուխ բարձրացրեց Գյումրիում, պատգամավորը ասաց, որ պետք չի դա կապել որեւէ ոստիկանապետի աշխատանքի հետ:

“Կրիմինալը չի ծնվել մի օրում, ունի պատմություն: Շատ վաղուց է դա: Նման երեւույթների մեղավորը միայն ոստիկանությունը չի”,-ասաց : Իսկ ինչո՞ւ են գողականները հայտնվում ԱԺ-ում, Գեւորգյանը ասաց.

“Վլադիմիր Գասպարյանի ասածը չի նշանակում, որ գողական է հայտնվել խորհրդարանում, ուղղակի որոշակի հարցադրում ճիշտ չի եղել, եւ պատասխանը ավելի վատ է եղել”,-ասաց Գեւորգյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ