08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2013

Բելգիայի արքեպիսկոպոսը` մերկ ուկրաինուհիների զոհն է դարձել /վիդեո/

“FEMEN” շարժման ակտիվիստները հերթական ակցիան են անցկացրել` Ֆրանսիայում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ընդունման առթիվ: Այս անգամ նրանք սուրբ ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի` արքեպիսկոպոս Անդրե Լեոնարի վրա, հաղորդում է “RTL” հեռուստաալիքը: Շարժման 4  մասնակիցները` միայն ջինսե տաբատներով եւ շորտերով, ներխուժել են Բրյուսելի Ազատ համալսարան այն պահին, երբ արքեպիսկոպոսը դասախոսություն է կարդալիս եղել, եւ […]

ԲՀԿ-ն բիզնես-կուսակցություն է. Հայոց աշխարհ

Թերթը հետեւել է ԲՀԿ պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի քարոզարշավին:  “Ուզում ենք հասկանալ, թե երեւանյան բակերում երեւանցիներից ի՞նչ է պահանջում քաղաքապետի թեկնածուն, քանի որ կոնկրետությունը նրա խոսքից գրեթե բացակայում է. “պետք է այսպես լինի”, “պետք է այնպես լինի” ոգով: Իսկ բակային հանդիպումներից ազատ ժամանակ քաղաքապետի թեկնածուն ֆեյսբուքյան իր էջում կատարում է […]

Յուրա Մովսիսյանի կոչը ընկերներին

Հայաստանի հավաքականի և ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը Ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել իր խաղընկերին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ”Չպատժել հանցագործության համար՝ նշանակում է խրախուսել այն: Այսօր մենք հիշում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն կորուսյալ հոգիները: Բոլոր իմ ընկերներին կոչ եմ անում ուսումնասիրել եւ իմանալ իմ ժողովրդի պատմության այս կարեւոր էջը: Ճշմարտությունը միշտ գերիշխելու է: […]

Րաֆֆին պետք է հեռանա քաղաքականությունից. 168 ժամ

“Ազատություն”  կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանել է թերթի հարցերին: – Պարոն Բագրատյան, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին, ընդհանրապես հետընտրական զարգացումների այդպիսի հանգուցալուծումը, Ձեզ համար սպասելի՞էր: – Այո, կարող եմ ասել, որ սպասում էի, որ այդպիսի բան կլինի: Այն, ինչ տեղի ունեցավ, դա հնարավոր ելքերից մեկն էր: Ինձ ուրախացնում է, որ մարդկային զոհեր […]

Լևանդովսկին ջախջախեց արքայական ակումբին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը երեկ գերմանական ”Բորուսիան” սեփական հաշվի տակ 4:1 հաշվով առավելության հասավ իսկանական ”Ռեալ Մադրիդի” նկատմամբ: Չորս գոլերի հեղինակն էլ դարձավ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:  Արքայական ակումբի միակ գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն:  Նման կերպ ”Բորուսիան” բավականին լուրջ հայտ ներկայացրեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում հայտնվելու համար: Ակումբների պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին: […]

“Ղալաթ է արել”. 168 ժամ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ երեքշաբթի օրը ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանը քաշքշել եւ հարվածել էր ilur.am-ի լրագրողին: Թերթը  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ է համարում նման միջադեպերը, որոնք դարձյալ ՀՀԿ-ականների կողմից են իրականացվում: “Իհարկե` ոչ, եւ հազար անգամ` ոչ: Եթե […]

Ադրբեջանական մտավոր հետամնացությունը

ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Ադրբեջանական կայքերը, մեկը մյուսից արտատպելով, տարածում են հետևյալ ”տեղեկատվությունը”՝ ”Согласно информации, полученной азербайджанской стороной, в результате усилий армян, занимающих руководящие должности в Объединенной авиастроительной корпорации, а также в предприятиях ”МиГ” и ”Сухой”, переговоры с Россией по закупке боевых самолетов Су-27, Су-30 и МиГ-31 […]

Գյումրիում վախեցած “պատերազմի” են սպասում. Հայկական ժամանակ

Նախօրեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո Հանրապետության երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Գյումրեցիները վստահ են, որ կրակոցներից սպանված “Շեկո” մականվամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու: Քաղաքում սպասում են “պատերազմի”: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը, սակայն գյումրեցիների կարծիքով` դժվար թե հաջողվի: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենաների խուզարկություններ էին […]

Հոգու խոքրում ամաչում է , թե ինչպես է “հացի փող” վաստակում. Առավոտ

“Ստեղ չի կարելի նկարել”` ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը եւ ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները: Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ “Էրեբունի” հյուրանոցի մոտ` զինված մարդկանց մեկ այլ խումբ, եւ երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ “հորդորում էին” չնկարահանել: Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի