08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ն բիզնես-կուսակցություն է. Հայոց աշխարհ

Թերթը հետեւել է ԲՀԿ պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի քարոզարշավին:

 “Ուզում ենք հասկանալ, թե երեւանյան բակերում երեւանցիներից ի՞նչ է պահանջում քաղաքապետի թեկնածուն, քանի որ կոնկրետությունը նրա խոսքից գրեթե բացակայում է. “պետք է այսպես լինի”, “պետք է այնպես լինի” ոգով:

Իսկ բակային հանդիպումներից ազատ ժամանակ քաղաքապետի թեկնածուն ֆեյսբուքյան իր էջում կատարում է քաղաքական, փիլիսոփայական ուշագրավ գրառումներ, որոնցից վերջինը մեզ զարմացրեց:  Ջոն Լոկի գաղափարների ժողովրդավարական առանցքը ներկայացնելուց հետո Վ. Օսկանյանը գրել է. “Կարծում եմ, որ “Բարգավաճ Հայաստանը”  խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը եւ իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն”:

Ի դեպ, այդ փուլում շատերն էին սպասում, որ ԲՀԿ-ն կստանձնի ընդդիմադիր ուժերի առաջնորդի դերը: Միայն մի հարց ուղղենք պրն Օսկանյանին` ո՞րն է ԲՀԿ-ի “հստակ գաղափարախոսական հենքը, ծրագիրը”:

Կա՞ այդպիսի բան: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այս կուսակցությունը առավելապես բիզնես կուսակցություն է եւ ոչ քաղաքական: Չնայած շատերն էլ հասկանում էին, որ, կապիտալի վրա հենված կուսակցության բնույթով պայմանավորված, նման բան լինել չի կարող”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ