08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2013

Թովմասյանը չգիտի ոստիկանապետի ասած` գողական գնալը /վիդեո/

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը վատ է գնահատում ցանկացած հանցագործություն: ”Ցանկացած սպանության դեպքի պարագայում սարսուռ է անցնում իմ մարմնով, երբ հայը հային սպանում է: Մենք պիտի հասնենք նրան, որ այդպիսի դեպքերը նվազեցնենք: Կյանքից ավելի բարձր բան չկա”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը` մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը: Հիշեցնենք, ապրիլի 23-ին Գյումրիում կրակոցներ էին […]

Ադրբեջանցի գրողը ցավակցել է հայերին` Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովն իր բլոգում ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին: “Մոսկվայաբնակ ադեկվատ ադրբեջանցիների անունից իմ ցավակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին` 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության տարելիցի կապակցությամբ”,-գրել է Բագիրովը:

Կնշվի բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170 ամյակը

Մայիսի 4-ին լրանում է  հայ գործարար Միքայել Արամցյանի 170-ամյակը: Այն մեծ շուքով նշելու է “Լոռվա ձոր” հայրենակցական միությունը: Վերջինիս նախագահ Սերգո Երիցյանը լրագրողներին ներկայացրեց ծրագիրը, որը մեկնարկելու է Միքայել Ադամյանցի ծննդավայրից` Բյաթուկ գյուղից: Մայիսի 3-ին Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, որը կներկայացնի նրա կյանքը եւ գործունեությունը: Արամցյանի ծննդյան օրը`մայիսի 4-ին կնշվի նաեւ Թբիլիսիում: […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում եւ Լիբանանում

Ապրիլի  24-ին  Շարժայի  Սբ. Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցում տեղի  ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության  1.500.000 անմեղ նահատակների: Արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, հայ  համայնքի անդամներ եւ հյուրեր: Արարողության ավարտին եկեղեցու բակի խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում: Օրվա  երկրորդ  կեսին  Արաբական  Միացյալ  էմիրություններում  Հայաստանի  Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ  տարելիցին  […]

ԵԽԽՎ-ն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայտարարության սկզբում նշված է, որ սույն գրավոր հռչակագիրը պարտավորեցնում է միայն այն ստորագրողներին: Հայտարարության մեջ նշվում է հետեւյալը. “Ցեղասպանությունների ճանաչումը մի ակտ է, որը նպաստում է մարդու արժանապատվությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում փաստագրված է, ճանաչված եւ հաստատված ԶԼՄ-ների եւ ականատեսների վկայությունների հիման […]

Թագավոր ու դատավոր է … ու հանկարծ հոոպ…

ՕԼԻԳԱՐԽ… Ի՞նչ է սա… Անտիկ ժամանակաշրջանում օլիգարխիան այլ իմաստ ուներ, ինչը նա ունի այսօր, իսկ այսօր, հատկապես Հայաստանում, ՕԼԻԳԱՐԽԸ այլ հասկացություն է: Հաճախ օլիգարխին նույնականացնում են մեծ հարստություն ունեցող մարդու հետ: Սակայն հայաստանյան չափանիշներով հարուստ լինելը դեռևս չի նշանակում, որ դու կարող ես հավակնել ՕԼԻԳԱՐԽԻ «պատվավոր» տիտղոսին: Եվ ընդհանրապես, այսօր աշխարհում շատ միլիարդատերեր կան, որոնց […]

Անին` Տարոն Մարգարյանին

Հարգարժան ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյան, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի տխուր իրողության վրա, որը, չգիտես ինչու,  անտարբերության եք մատնել կամ արհեստավարժորեն ծածկել եք լռության քողով: Համենայն դեպս, ուսումնասիրելով ձեր ֆեյսբուքյան էջը, որտեղ ջանասիրաբար տեղադրվում են քարոզարշավի ընթացքում Ձեզ գովերգող նյութերը, ավելի վաղ արած աշխատանքների մասին պատմող տեսանյութերը, լուսանկարներն ու “հաշվետվությունները”, սակայն ոչ մի տող, […]

Պետք չի նսեմացնել դիմացինին /վիդեո/

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի խոսքով, ոչ մեկը չի գալու եւ միանգամից ոչինչ չի փոխելու: “Ո՞վ է այն փրկարարը, որ մտնելու է, եւ Երեւանը միանգամից փոխելու է: Ի՞նչ է, մենք մեր տան փոշիները լրիվ մաքրե՞լ ենք”,- անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին` ասաց Ամիրխանյանը: “Մենք վստահում ենք այն ամենին, ինչ կատարվում է: Գուցե դժվարություններ կան, բայց […]

Հույն ոստիկանները հայ ցուցարարներին արցունքաբեր գազով են ցրել

Նախօերին Հունաստանի Սալոնիկ քաղաքում` Թուրքիայի հյուպատոսության առջեւ հայերի կազմակերպած ակցիան հույն ոստիկանները ցրել են արցունքաբեր գազով: Ակցիային մասնակցել է շուրջ 250 մարդ, որոնց մեծ մասը հունահայեր են եղել, գրում է “Enetenglish.gr” կայքը: Ոստիկանների հետ բախումն սկսվել է այն ժամանակ, երբ ցուցարարները պահանջել են Թուրքիայի հյուպատոսին հանրագիր փոխանցել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի