Թովմասյանը չգիտի ոստիկանապետի ասած` գողական գնալը /վիդեո/
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը վատ է գնահատում ցանկացած հանցագործություն: ”Ցանկացած սպանության դեպքի պարագայում սարսուռ է անցնում իմ մարմնով, երբ հայը հային սպանում է: Մենք պիտի հասնենք նրան, որ այդպիսի դեպքերը նվազեցնենք: Կյանքից ավելի բարձր բան չկա”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը` մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը:
Հիշեցնենք, ապրիլի 23-ին Գյումրիում կրակոցներ էին հնչել, որոնց արդյունքում հրազենային վնասվածքներ ստացած Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը մահացել էր: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս առիթով ասել էր.
”Գյումրեցիները, որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը”:
Թովմասյանն ինչպես է վերաբերում ոստիկանապետի այս հայտարարությանը.
”Ես չգիտեմ` գողական գնալը կամ ինչ գնալը ինչ է նշանակում”: