08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2013

Վարչապետը նախ դիտողություն արեց Թովմասյանին, ապա հարցը սրեց

Կառավարության այսօրվա նիստը վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը սկսեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին ուղղված դիտողությամբ: Նախարարը խոսում էր, իսկ Սարգսյանը` ՛՛Կարո՞ղ ենք սկսել, պարոն Թովմասյան՛՛: Ապա վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկ հրապարակվել է Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությունը, երևում է, որ համաշխարահային ցանցային պատրաստվածության համակարգում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 12 տեղով և 144 երկրների […]

Կփոխվեն ավելի ուշ

Այսօր կառավարության նիստ կգումարվի, որին փաստորեն կմասնակցեն միայն պաշտոնակատարներ: Ապրիլի 9-ին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րոդ հոդվածի, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երդմնակալության արարողությունից հետո նախագահական նստավայրում ընդունեց կառավարության հրաժարականը: Սակայն նախկին կառավարության ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարումը` որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նախագահը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների […]

Արա Աբրահամյանի “կեղտոտ” փողերը /վիդեո/

Համաշխարհային հայերի կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում օրերս անդրադարձավ իր փողերին: “Իմ փողերը կեղտոտ չեն, մաքուր են, ես չեմ կարա կեղտոտ փողեր ներդնեմ”,-ասաց նա: Արա Աբրահամյանի խոսքով, 2003-ին երբ փախստականների համար Հայաստանում 250 բնակարան գնեց եւ նվիրեց, Հայաստանից իր դեմ բողոք գրեցին: “Ինձ կանչեցին Մոսկվայի հարկային, ասացին` Հայաստանից բողոք է եկել, էդ փողերի […]

Ուրուգվայում եւս թույլատրվել են միասեռ ամուսնությունները

Ուրուգվայի խորհրդարանը թույլատրել է միասեռ ամուսնությունները: Որոշման օգտին 92 պատգամավորներից քվեարկել են 71-ը, հաղորդում է “Associated Press”-ը: Օրենքը կսկի գործել նախագահի ստորագրելուց 90 օր անց: Դա նշանակում է, որ կաթոլիկ հավատքով Ուրուգվայում միասեռականների առաջին պաշտոնապես գրանցված ամուսնությանը կարելի է սպասել հուլիսին: Նշենք, որ պատգամավորները ոչ միայն որոշել են ուրախացնել գեյ-ակտիվիստներին, այլ նաեւ գումարներ վաստակել, քանի […]

Հրայր Թովմասյանը իրեն չի տեսնում արդարադատության նախարարի պաշտոնում

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը առաջարկում է սպասել 28 օր իմանալու համար, թե ով կլինի նոր կառավարության արդարադատության նախարարը: Հարցին` արդյոք նա իրեն տեսնում է նոր կառավարության կազմում որպես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. ”Ես արդեն հոգնել եմ էտ հարցից, որովհետև իմ տեսնելը ոչ մի բան չի նշամնակում, որովհետև մեր երկրում մի քանի հարյուր հազար […]

Մեկնեցին Աշոտյանի գլխավորությամբ

Ապրիլի 12-ին Կիեւում տեղի կունենա Եվրասիական միջկուսակցական կոնսուլտացիաների եւս մեկ փուլ, որին մասնակցություն կունենան Ռուսաստանից “Եդինան Ռոսիան”, Ուկրաինայից “Ռեգիոնների կուսկցությունը”, Ղազախստանից “Նուռ Օտան”: Քննարկվելու է ԱՊՀ տարածքում միջկուսակցական ակումբի ստեղծման գաղափարը: Կիեւ կմեկնի նաեւ Հայաստանից պատվիրակություն `ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, Եվրասիական կոնսուլտացիաների նախորդ փուլը տեղի ունեցավ Հայաստանում` ՀՀԿ-ի նախաձեռնությամբ: 

Ինչ են պատմում Գագիկ Խաչատրյանի աչքերը

Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի եկած կառավարությունը, ինչպես ժողովուդն է ասում “էշից ընկած էր”: Լրագրող տեսնելով` նախարարները “մարշ բրասոկի” էին դիմում, իսկ լրագրողներին մի հարց էր հետաքրքրում` “մնալու եք Ձեր պոստում, թե ոչ”: Ոչ մեկը կարծիք չուներ: Թերթի տեղեկություններով` նրանցից որեւէ մեկի հետն ոչ ոք չի խոսել: Բոլորն էլ սպասողական վիճակում են: Տեսակետ կա, որ կառավարության վերջնական […]

ԲՀԿ-ի ոտքերն ու մարմնի մասերը ապահով Հայաստանում են. Ժամանակ

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին տեսան, թե ինչ է նշանակում ապահով Հայաստան, երբ քաղաքացուն ծեծում էին ոստիկանները` երթ անելու օրինական իրավունքը իրացնելու համար: ԲՀԿ-ական պատգամավորի այս դիտարկումը միանգամայն իրավացի է եւ պարզապես դժվար է չհամաձայնել նրա հետ:  “Ապահով Հայաստանը մինչեւ այնտեղ է, որտեղ իշխանությունները գծում են սահմանը եւ եթե որեւէ մի քաղաքացի […]

Հայտնի է ՌԴ-ում զոհված ՀՀ քաղաքացիների ինքնությունը

ՌԴ-ի Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում մահացած հայերի ինքնությունը ճշտվել է, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջը:   Պատահարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` “ԳԱԶել” մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն: Նրա վիճակը միջին ծանրության է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի