14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ուրուգվայում եւս թույլատրվել են միասեռ ամուսնությունները

Ուրուգվայի խորհրդարանը թույլատրել է միասեռ ամուսնությունները: Որոշման օգտին 92 պատգամավորներից քվեարկել են 71-ը, հաղորդում է “Associated Press”-ը:

Օրենքը կսկի գործել նախագահի ստորագրելուց 90 օր անց: Դա նշանակում է, որ կաթոլիկ հավատքով Ուրուգվայում միասեռականների առաջին պաշտոնապես գրանցված ամուսնությանը կարելի է սպասել հուլիսին:

Նշենք, որ պատգամավորները ոչ միայն որոշել են ուրախացնել գեյ-ակտիվիստներին, այլ նաեւ գումարներ վաստակել, քանի որ նրանք պատրաստվում են այլ երկրներից ժամանած միասեռականներին եւս թույլատրել գրանցել իրենց ամուսնությունն Ուրուգվայում:

Երկրի խոհրդարանը նաեւ բաձրացրել է ամուսնանալ ցանկացողների տարիքային սահմանափակման նշաձողը: Եթե նախկինում աղջիկները կարող էին ամուսնանալ 14, իսկ տղաները` 12 տարեկանում, ապա այժմ ամուսնանալ կարող են միայն 16-ը բոլորած անձինք:

Հարավային Ամերիկայում, բացի Ուրուգվայից, միասեռ ամուսնությունները թույլատրվում են նաեւ Արգենտինայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ