16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրայր Թովմասյանը իրեն չի տեսնում արդարադատության նախարարի պաշտոնում

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը առաջարկում է սպասել 28 օր իմանալու համար, թե ով կլինի նոր կառավարության արդարադատության նախարարը: Հարցին` արդյոք նա իրեն տեսնում է նոր կառավարության կազմում որպես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց.

”Ես արդեն հոգնել եմ էտ հարցից, որովհետև իմ տեսնելը ոչ մի բան չի նշամնակում, որովհետև մեր երկրում մի քանի հարյուր հազար մարդ իրեն կարող է տեսնել այս կամ այն պաշտոններում, որը ոչ մի բան չի տալու: Կարող են իրենց լավ զգալ, ուրախ զգալ: Պետք է իմ քաղաքական թիմը ինձ տեսնի, ապագա վարչապետը ինձ տեսնի և հանրապետության նախագահը”:

Հրայր Թովմասյանը հորդորեց սպասել հանրապետության նախագահի քննարկումներին խորհրդարանական խմբակցությունների հետ, որից հետո կունենանք նորանշանակ վարչապետ: “Այ դրանից հետո նոր հերթը կգա նախարարներին”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ