07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2013

9-ամյա աղջնակին բռնաբարել են եւ սպանել

Մերձբայկալյան երկրամասի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել 9-ամյա երեխայի բռնաբարության եւ սպանության մեղադրանքով: Զոհի ինքնությունը դեռեւս պարզ չէ: Դատաքննչական փորձաքննության արդյունքում երեխայի դիակի վրա սեռական բռնության հետքեր են հայտնաբերվել:  Նախնական տվյալներով` երեկոյան երեխան դուրս է եկել զբոսնելու, սակայն տուն չի վերադարձել: Նրան վերջին անգամ տեսել են մարզադաշտում 2 դասընկերների հետ, որոնք հարցաքննության են կանչվել:

Որ անմեղ մարդիկ չդատվեն իրական մեղավորի փոխարեն. Հրայր Թովմասյան /վիդեո/

Հրայր Թովմասյանը հավատացած է,որ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը Հայաստանում մեծ արդյունքներ կգրանցի: Այսօր մեկնարկեց ԵԱՀԿ գրասենյակի երկօրյա սեմինար քննարկումները` Հայաստանին այս ուղղությամբ այլ երկրների փորձը փոխանցելու նպատակով: Ինչպես նշեց Հրայր Թովմասյանը, ամենաարդյունավետը կարող է լինել “Կիևյան հանձնարարականները” ծրագիրը, որի վրա հենվելով` մեր դատական համակարգը կարող է հստակ առաջադիմել: Համակարգը պիտի դառնա այնքան կատարյալ, որ անկախ դատական […]

Վերջին հինգ տարիների ընթացքում մենք միայն տեղում դոփել ենք

Հիմա, երբ արդեն տեղի է ունեցել նախագահի երդման արարողությունը, ինչ-որ տեղ հանդարտվել է փողոցը, և հաշվի առնելով, որ շուտով կնշանակվի վարչապետ և կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը, պահն է, որ սթափ և սառը, առանց ձևականությունների և բաց աչքերով նայենք իրականությանը: Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ: Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք կարող ենք ասել, որ […]

Պուտինը կընդունի՞ Րաֆֆուն. հրավերը “պաշտոնական մակարդակներից” է

Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնել՝ ուղղակի արձագանքելով իրեն ուղղված հրավերի առաջարկին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանը որ չի կարող ասել, որ շրջանակներից է եղել առաջարկը: Միայն գիտի, որ հրավերը “պաշտոնական մակարդակներով” է եղել: Սաֆարյանը հիշեցրեց, որ նման հանդիպում կայացել էր նաև Ֆրանսիայի Ելիսեյան պալատում և այն ժամանակ նրան ընդունել […]

ԱԳ նախարարը ասուլիսին քնեց

Ապրիլի 11-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը։ Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։ «Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է նաև զգալիորեն ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ […]

Չեխիան, ինչպես եւ ԵՄ մյուս անդամները, աջակցում է համանախագահների ջանքերին. Է. Նալբանդյան

Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում չեխական “MF DNES” թերթը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե ինչպես կարող է Չեխիան օգնել Հայաստանին հարեւանի հետ բարդ հարաբերություններում:  “Չեխիան լինելով Եվրամիության անդամ, ինչպես եւ Եվրամիությունը ու Եվրամիության մյուս անդամները, աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների […]

Մանչեսթրի բնակիչները նկարահանել են քաղաքի վրայով թռչող ՉԹՕ-ն /վիդեո/

Անգլիական Մանչեսթր քաղաքի բնակիչները նկարահանել են տարօրինակ թռչող օբյեկտ, որը “սավառնելիս” է եղել քաղաքի վրայով: Թռչող սարքը եռանկյունու է նմանվել:  ՉԹՕ-ն սեւ գույնի է եղել, երկարությունը, ըստ ականատեսների վկայության, 45 մետր: Օբյեկտը նույն բարձրության  վրա է թռչելիս եղել: 

Սիլիկոնը դուրս է թռել կնոջ կրծքից /ֆոտո/

25-ամյա Լորեն Յարդլին 6 հազար դոլար է ծախսել կուրծքը վիրահատելու համար:  Աղջիկը պատմում է, թե ինչպես է մի առավոտ վախեցել` հայտնաբերելով, որ մի իմպլանտը դուրս է եկել կրծքից: Խնդիրը Լորենի մոտ եղել էր դեռ վիրահատությունից 2 ամիս անց: Սկզբում նա նկատել էր, որ աջ կուրծքը մեծ է ձախից: Պլաստիկ վիրաբույժները, ախտորոշելով, որ նրա օրգանիզմը չի […]

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա մի քանի օրերին կգերակայի փոփոխական եղանակը: Ինչպես տեղեկացրնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, ապրիլի 12-13-ին առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի