Պուտինը կընդունի՞ Րաֆֆուն. հրավերը “պաշտոնական մակարդակներից” է

Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնել՝ ուղղակի արձագանքելով իրեն ուղղված հրավերի առաջարկին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ անդամ Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանը որ չի կարող ասել, որ շրջանակներից է եղել առաջարկը:
Միայն գիտի, որ հրավերը “պաշտոնական մակարդակներով” է եղել: Սաֆարյանը հիշեցրեց, որ նման հանդիպում կայացել էր նաև Ֆրանսիայի Ելիսեյան պալատում և այն ժամանակ նրան ընդունել էր Ֆրանսիայի նախագահին խորհրդատվություն իրականացնող և մեր տարածաշրջանով զբաղվող պաշտոնյան: Ըստ Սաֆարյանի, կարևորն այն է, թե ով է լիազորված որոշում կայացնելու և ոչ թե` ով կընդունի նրան:
Ե՞րբ է Հովհաննիսյանը ստացել հրավերը` ապրիլի իննից առա՞ջ, թե՞ հետո, Պուտինի հետ հանդիպում կլինի՞: Սաֆարյանը ենթադրում է, որ ապրիլի իննից առաջ է ուղարկվել հրավերը, քանի որ դեռ հանարահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ մեկնելու է Մոսկվա:
՛՛Ես կարծում եմ, որ առավել քան ակտուալ դարձավ այդ հրավենրն այն բանից հետո, երբ Հայաստանում տեղի ունեցավ մի աննախադեպ բան, երբ ժողովրդի զանգվածները մասնակցեցին նրա երդմնակալության արարողությանը և ինքնահռչակ նախագահի ինագուարցիան էր, որը խայտառակ ցածր ներկայացուցչական մակարդակի հյուրերով էր շրջապատված՛՛:
՛՛Արտաքին աշխարհը, որքան էլ այս կամ այն շահերից դրդված կամ ձևականությունից դրդված շնորահավորել է գործող եւ ինքնահռչակ նախագահին տարած հաղթանակի համար, բոլոր պետությունները հասկանում են, որ նա պաշտպանվում է սեփական ժողովրդից, և արտաքին աշխարհը չի կարող հաշվի չնստել դրա հետ՛՛:
Սաֆարյանը կարծում է, որ վերադարձին պես Հովհաննիսյանը կներկայացնի հանդիպման արդյունքները: Հարցին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Հովհաննիսյանի հաղթանակը, Սաֆարյանը պատասխանեց.
՛՛Պուտինը չէ, որ պետք է որոշի: Մենք բազմիցս ենք նշել, որ հաղթանակը տարել է հայ ժողովուրդը, այլ բան է որ հաղթանակը առևանգվեց գործող իշխանությունների կողմից և դրան նպաստեցին արտաքին աշխարհից եկած շնորհավորանքերը, որոնք մաս են կազմում այս վիճակին՛՛:
Կհասցնի՞ Հովհաննիսյանը վերադառնալ և ներկա լինել վաղը ՛՛Ազատության՛՛ հրապարակում նախապես հրավիրված հանրահավաքին. ՛՛Եթե այլ չնախատեսված ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն, անպայման նախատեսված է նրա վերադարձը այնպես, որ ներկա լինի հանրահավաքին՛՛:
Նշենք, Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնել տղայի՝ Կարինի և կնոջ՝ տիկին Արմինեի հետ: