04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայտնի է ՌԴ-ում զոհված ՀՀ քաղաքացիների ինքնությունը

ՌԴ-ի Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում մահացած հայերի ինքնությունը ճշտվել է, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջը:

 

Պատահարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` “ԳԱԶել” մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն: Նրա վիճակը միջին ծանրության է:

 

Դժբախտ պատահարի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ` Զոհրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը եւ Արթիկի բնակիչ Վարդան Վարդանյանը տեղում մահացել են: Պարզվել է, որ զոհվածների թվում կան եւս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր եւ 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:

 

Մյուս զոհերի ինքնությունը պարզվում է:

Ավտովթարը տեղի է ունեցել Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում: Բախվել էին “Միթսուբիշի” մակնիշի, “ԳԱԶել” մակնիշի МА 156 37 պ/հ եւ “Վոլվո” մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ էր բռնկվել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ