08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2013

Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Վարչապետը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին եւ բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Մինչ կենտրոնի բացումը, Տիգրան Սարգսյանը ծաղիկներ […]

Կալանավորվել է ”Զվարթնոցի” մաքսային հսկողության բաժնի պետը

“Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը և Երևան քաղաքի բնակիչ, մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ կալանավորվել են: Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ”Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետին և մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել […]

“ՀԱՄԱՍ”-ը սիրիական ապստամբների կողմն է անցել

”ՀԱՄԱՍ” շարժման ռազմական թեւը, որը նախկինում աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, այժմ նրա դեմ կռվող ապտսամբների կողմն է անցել եւ զբաղվում է նրանց մարտական պատրաստվածությամբ: Նման տեղեկություն է տարածել “The Times”-ը, չնայած նրան, որ “ՀԱՄԱՍ“-ի ներկայացուցիչները հերքում են այդ ինֆորմացիան: Բացի այդ, շարժման ակտիվիստներն իբր թե սովորեցնում են ապստամբներին ստորգետնյա թունելներ փորել, ինչը կարող […]

Ազատեք ՀԱԿ ակտիվիստներին /վիդեո/

 ՀԱԿ-ը հույս ունի քաղբանտարկյալների խնդիրը լուծել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների միջոցով: Այսօր, հերթական ուրբաթ օրը ՀԱԿ ակտիվիստները ՀՀ գլխավոր դատախազության մոտ էին: Նրանց պահանջը մեկն է` ազատ արձակել 6 տարվա անազատության դատապարտված Տիգրան Առաքելյանին և նրա`  համապատասխանաբար` 2 ից 3 տարով դատապարտված ընկերներին Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին: Չնայած դատախազությունը երբեք […]

Րաֆֆիի “Բարեւ” հիմնադրամը բացվել է

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարեց “Բարեւ” Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի բացման մասին: Այն միտված է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, ինչպեսեւ մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը: “Սա հիմնադրամ է մեր երեխաների ապագայի համար”,- ասաց “Բարեւ” հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով. “Ներդրված յուրաքանչյուր դրամական միջոց ուղղակիորեն կնպաստի մեր հայրենիքում իրական ժողովրդավարությանը նպատակամիտված մեր շարժմանը”: Նվիրատվություն […]

ՍԴ-ի նախագահին դոկտորի կոչում շնորհեցին

Ապրիլի 1-5-ը ՌԴ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ապրիլի 2-ին ՌԴ սահմանադրական դատարանում ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի եւ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան՝ “ՌԴ եւ ՀՀ սահմանադրական դատարանների գործունեությունում օրենքի գերակայության եւ Սահմանադրության անմիջական գործադրման ապահովման ակտուալ խնդիրները” թեմայով, որին մասնակցեցին ՌԴ […]

Րաֆֆիի քայլերից մտավախություն չունի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է, որ ապրիլի 9-ին տեղի ունենալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունը կանցնի պատշաճ մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զաքարյանն ասաց, որ երդմնակալությանը հրավիրված են միջազգային խորհրդարանական պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և այլն: Ինչ վերաբերում է Րաֆֆի  Հովհաննիսյանին ու նրա քայլերին, ապա Զաքարյանը նշեց. ”Ես մտավախություն չունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերից: […]

Շանտաժի լեզվով…

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը անդրադարձել է ԲՀԿ-ականների այն հայտարարությանը, որ ոչ ազատ ու արդար ընտրությունների դեպքում իրենք կհրաժարվեն Երևանի ավագանու մանդատներով: ”ԲՀԿ տարբեր ”կալիբրի” գործիչներ սպառնում են հրաժարվել մանդատներից, եթե Երևանի ավագանու ընտրություններն իրենց ուզած սցենարով չանցնեն։ Դեռ ընտրական գործընթացները չսկսած՝ մարդիկ սկսել են շանտաժի լեզվով խոսել։Հիշեցնեմ, որ մանդատների հրաժարման նախադեպ մենք ունեցել ենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի