28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կալանավորվել է ”Զվարթնոցի” մաքսային հսկողության բաժնի պետը

“Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը և Երևան քաղաքի բնակիչ, մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ կալանավորվել են:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ”Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետին և մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի ադամանդներ և Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել “Զվարթնոց” օդանավակայան:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ “Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի` 136.491.137 դրամարժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել ”Զվարթնոց” օդանավակայան:

Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակա` ՀՀ ԿԱ ՊԵԿ “Զվարթնոց” մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակարգ սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության և հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնել ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող “Նիսսան Տեանա” մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Նախաքննությունը շարունակվում է:

աղբյուրը` iravaban.net

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ