08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ազատեք ՀԱԿ ակտիվիստներին /վիդեո/

 ՀԱԿ-ը հույս ունի քաղբանտարկյալների խնդիրը լուծել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների միջոցով: Այսօր, հերթական ուրբաթ օրը ՀԱԿ ակտիվիստները ՀՀ գլխավոր դատախազության մոտ էին: Նրանց պահանջը մեկն է` ազատ արձակել 6 տարվա անազատության դատապարտված Տիգրան Առաքելյանին և նրա`  համապատասխանաբար` 2 ից 3 տարով դատապարտված ընկերներին Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին:

Չնայած դատախազությունը երբեք չի արձագանքում, բայց ակտիվիստները շարունակում են ակցիաները: Երիտասարդ ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը հույս է կապել ավագանու ընտրությունների հետ.” Այդ ընտրությունների շնորհիվ մենք կստեղծենք այնպիսի երկիր, որտեղ այլևս չեն լինի քաղաքական հետապնդումներ և հալածանքներ”:

Հիշեցնենք, որ երիտասարդները ձերբակալվել են 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի հարևանությամբ ոստիկանությկան աշխատակիցների աշխատանքը խոչնդոտելու և անվայել վարքագիծ ցուցաբերելու մեղադրանքով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ