08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍԴ-ի նախագահին դոկտորի կոչում շնորհեցին

Ապրիլի 1-5-ը ՌԴ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Ապրիլի 2-ին ՌԴ սահմանադրական դատարանում ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի եւ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան՝ “ՌԴ եւ ՀՀ սահմանադրական դատարանների գործունեությունում օրենքի գերակայության եւ Սահմանադրության անմիջական գործադրման ապահովման ակտուալ խնդիրները” թեմայով, որին մասնակցեցին ՌԴ ՍԴ դատավորները, քարտուղարության ղեկավարը եւ վարչությունների պետերը:

Նույն օրը պետական ծառայության եւ ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Հյուսիս-Արեւմտյան ինստիտուտի գրադարանում մեծ հանդիսավորությամբ կայացավ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: Արարողությունից հետո Գագիկ Հարությունյանը հանդես եկավ “Տրանսֆորմացիոն սահմանադրականության իրական դեմքը” թեմայով դասախոսությամբ, որը մեծ տպավորություն թողեց ինստիտուտի դասախոսների եւ ուսանողության վրա:

Ապրիլի 3-ին հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին եւ հայկական մշակութային կենտրոնում հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ